Բանանով և շոկոլադով աղանդեր
Advertisement 1000 x 90

Բանանով և շոկոլադով աղանդեր

Բաղադրիչներ

  1. Բանան (առանց կեղևի) – 300 գ
  2. Մուգ շոկոլադ – 100 գ
  3. Կաթնային շոկոլադ – 100 գ
  4. Դարչին – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:
  2. Բանանը բլենդերով վերածել խյուսի:
  3. Խյուսը ավելացնել շոկոլադին, ավելացնել նաև դարչինը:
  4. Լավ խառնել, լցնել յուղաթղթով պատված 15×15 սմ կաղապարի մեջ:
  5. Դնել սառցախցիկը 3-4 ժամ:
  6. Կտրատել, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը