Գարուն-ամառ սեզոնի հիթը նշել է ոճաբան Ալեքսանդր Ռոգովն իր անձնական Telegram ալիքում։
«Snake print-ը SS23 սեզոնի թրենդն է»,- գրել է նորաձևության փորձագետը։
Ռոգովի խոսքով, նման պրինտը հատկապես արդիական է վերնազգեստի և բաճկոնների վրա։ Պարզության համար նա հրապարակել է նկարների ընտրանի, որտեղ մոդելը ցուցադրել է վառ կանաչ գույնի «օձի» պրինտով վերնահագուստ և կոստյում՝ մոխրագույնի երանգների կիսաշրջազգեստով, որը նմանակում է թեփուկավոր մաշկի օրինակին: