Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նունե Եսայանից
Advertisement 1000 x 90

Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նունե Եսայանից

Նունե Եսայանի ոճը բառի բուն իմաստով կարելի է անվանել փայլուն նրբագեղություն։ Այո, այո, 53-ամյա երգչուհին փայլում է ոչ միայն ավելի երիտասարդ տեսքով, այլեւ բեմական զգեստների միջոցով, որոնք, սովորաբար, պատրաստված են փայլերից կամ շողացող քարիկներից։

Առօրյայում Նունեն հասարակ է, հարմարավետ ոճում, չի խուսափում նաեւ լինել չշպարված, իսկ բեմում միշտ նրբագեղ է ու ներկայանալի՝ ինչը հատուկ է պրոֆեսիոնալ արտիստին։

Բեմական դիմահարդաման մեջ երգչուհին նախընտում է ընդգծված աչքերն ու թեթեւ երանգավորված շուրթերը։ Ինչ վերաբերում է սանրվածքներին՝ նրա մազերը հաճախ հանդիպում են թույլ ալիքներով, կամ՝ ուղիղ արձակած վիճակում։

NEWS.am STYLE-ը Նունե Եսայանի ինստագրամյան էջից առանձնացրել է նրա ոճին հատուկ տասը կերպար։

style.news.am