Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառել են ավստրիացի միլարդատիրուհի Հայդի Հորթենի զարդերը
Advertisement 1000 x 90

Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառել են ավստրիացի միլարդատիրուհի Հայդի Հորթենի զարդերը

Չնայած նրան, որ ակտիվորեն քննադատում են ավստրիացի միլարդատիրուհի Հայդի Հորթենի հարստության նացիստական ծագումը, Հորթենի ոսկերչական իրերի աճուրդը դարձել է պատմության մեջ ամենաթանկը։ Ժնեւում մայիսի 10-ին եւ 12-ին կայացած երկու աճուրդների ընթացքում վզնոցների, ապարանջանների, ականջօղերի եւ գլխազարդերի գանձարանը գնահատվել է 150 միլիոն դոլար, գրում է Money Control-ը։

Առաջին աճուրդը բերել է 138,3 միլիոն շվեյցարական ֆրանկ (154 միլիոն դոլար)։ Երկրորդը, որը պարունակում էր ավելի քիչ մեծ լոտեր, բերել է 37,8 միլիոն ֆրանկ, ինչի արդյունքում ընդհանուր գումարը ուրբաթ օրվա երկրորդ կեսի դրությամբ հասել է 176 միլիոն ֆրանկի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականին, երբ հանգուցյալ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի աճուրդների շարքը Christie’s-ին բերել է մոտ 137 միլիոն դոլար:

Հորթենը մահացել է անցյալ տարի 81 տարեկան հասակում՝ Վիեննայում համանուն թանգարանի բացումից անմիջապես հետո։ Իր հարստությունը նա ստացել է իր հանգուցյալ ամուսնուց՝ Հելմութից, որն իր կարողությունը մասամբ կուտակել է հրեաներից խիստ զեղչված գներով հանրախանութներ գնելու շնորհիվ, որոնք դրանք հարկադրաբար վաճառում էին Երրորդ ռեյխի ժամանակ։

Շատ զարդեր ինքնին տպավորիչ են: Վաճառքի առաջին օրը լոտի մոտ կեսը վաճառվել է յուրաքանչյուրը ավելի քան 1 միլիոն դոլարով: Դրանցից առանձնանում են Harry Winston-ի 17,43 կարատանոց զմրուխտե մատանին, որը 650 000 ֆրանկ բարձր գնահատականով վաճառվել է 1,8 միլիոն ֆրանկից մի փոքր պակաս, ինչպես նաեւ Bulgari մատանին՝ 6,99 կարատանոց շքեղ վարդագույն ադամանդով, որը վաճառվել է 9,1 միլիոն ֆրանկով, ինչը կրկնակի գերազանցում է նրա բարձր գնահատականը՝ 4,5 միլիոն ֆրանկ:

news.am