Ամենաօգտակար ուտեստներից մեկը, որը կարող է մի քանի օրում բարելավել նյութափոխանակությունը և օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, կտավատի սերմի շիլան է։
Շիլա պատրաստելու համար հարկավոր է կտավատի սերմերից հիմք պատրաստել կամ վերցնել պատրաստի կտավատի ալյուր։ Առաջին դեպքում պետք է սերմերը մանրացնել բլենդերի մեջ, իսկ հետո լցնել տաք ջուր (60 աստիճան)։ Այնուհետև շիլային ավելացնել մթերքները, որոնք ներկայացված են ստորև:
Բաղադրիչներ
1. Բանան – 1 հատ
2. Ազնվամորի
3. Մեղր
4. Ընկույզ – 4-5 հատ
Պատրաստման եղանակը
1. Բանանի կեսը տրորել պատառաքաղով, իսկ մյուս կեսը կտրատել շերտերով:
2. Ազնվամորին բլեդներով վերածել խյուսի:
3. Ընկույզը կտրատել:
4. Շիլայի մեջ ավելացնել բանանի խյուսը, խառնել։ Զարդարել բանանի շերտերով, հատապտղային պյուրեով և ընկույզով: Մեղր ցողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am