Լիբանանահայ դիզայներ Գևորգ Մակասյանի թանկարժեք զգեստները՝ նշանավոր աստղերի զգեստապահարաններում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիբանանահայ դիզայներ Գևորգ Մակասյանի թանկարժեք զգեստները՝ նշանավոր աստղերի զգեստապահարաններում

«Ես Հայաստան չեմ այցելել, բայց կայցելեմ. մտածում եմ՝ մի օր այնտեղ նորաձևության ցուցադրություն կանեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց լիբանանահայ դիզայներ Գևորգ Մակասյանը:

Հայ դիզայներին ճանաչում են ոչ միայն Լիբանանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում, նրա թանկարժեք զգեստները կրում են նշանավոր երգչուհիներ ու աստղեր:

«Նաև մի քանի զգեստներ ենք ուղարկել Ջենիֆեր Լոպեսի և մի քանի այլ աստղերի՝ կարմիր գորգի համար»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գևորգ Մակասյանը:

Լիբանանում նորաձևության աշխարհն այս օրերին քննարկում է դիզայների՝ Haute Couture 2024 հավաքածուն, որն ունի «Ծովածոցի աստղ» անունը: Այս հավաքածուի վրա նա աշխատել է 4 ամիս, այն ներառում է 17 երեկոյան և 4 հարսանեկան զգեստ՝ նախատեսված ամեն ճաշակի և տարիքի համար:

Գևորգ Մակասյանի հայկական արմատների մասին. նա ծնվել է Լիբանանում, նախնիները Կիլիկիայի պատմական Ադանայի նահանգի Դորթյոլի գավառից են: Գևորգի հայրը հայ է, մայրը՝ լիբանանցի: Գևորգ Մակասյանի սերը նորաձևության հանդեպ սկսվել է 10 տարեկանից, երբ սկսել է զգեստներ նկարել, իսկ բարձր նորաձևության աշխարհում հայտնվել է 2009 թվականից:

Դիզայները սկսնակ երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Հետևե՛ք ձեր երազանքին. դժվար կլինի, բայց կհասնեք»:

Զարուհի Դիլանյան

168.am