Հենց սանրվածքն է, որ կարող է տեսքը լրացնել կամ փչացնել, գուցե նույնիսկ ավելի շատ, քան դիմահարդարումը: Նորաձեւության շաբաթները լի են ոգեշնչմամբ, ներառյալ այս տարվա սանրվածքների միտումները:
Որոշ միտումներ վերադարձնում են անցյալ, որին ժամանակակից շունչ են հաղորդում, իսկ մյուսները համարձակորեն ուսումնասիրում են նոր մոտեցումներ: 2024 թվականի աշուն-ձմեռ սեզոնին սանրվածքների մի քանի միտումներ են նկատվում, որոնք կարող են ոգեշնչել ձեզ ստեղծել ձեր անհատական կերպարը։
Մեծ, ծավալուն մազեր
2024 թվականի ամենատպավորիչ սանրվածքը՝ մեծ, ծավալուն մազերը, գերիշխում էր Վիլի Չավարիայի, Քրիստիան Քոուանի, The Blonds-ի եւ Սերջիո Հադսոնի ցուցադրություններին: Այնպես որ՝ մազի լաքն այս դեպքում շատ չի լինի:
Մազերի դեկոր
Զարդանախշերով գլխաշորերից մինչեւ մազերի դաջվածքներ եւ ոսկեգույն մետալիկ փայլեր՝ ցուցադրեք ձեր ոճը մազերի դեկորներով, հատկապես ձեր հաջորդ թեմատիկ երեկույթի համար:
Թաց մազերի էֆեկտ
Սեքսուալ, գայթակղիչ եւ թարմ: Այս սանրվածքի համար պետք չէ սպասել մինչեւ ամառ։ Չէ՞ որ այն այս սեզոնում շատ սիրված է պոդիումներին:
Կողային բացվածք
Այս սեզոնի նորաձեւության ցուցադրություններն ապացուցում են, որ կողային բացվածքն, իսկապես, շքեղ տեսք ունի. անհրաժեշտ է, պարզապես, այն ճիշտ կատարել:
Դեպի հետ սանրված մազեր
Դեպի հետ ուղղված սանրվածքը միշտ արդիական է: Այն առանց ջանքերի շքեղ է, ուստի զարմանալի չէ, որ այս սանրվածքը դարձել է այս սեզոնի թրենդներից մեկը: Իհարկե, այն անցյալ տարի էլ էր գերակշռում, բայց փաստը մնում է փաստ՝ այն շարունակում է մնալ ամենատարածվածը ցուցադրությունների ժամանակ:
Մանկական մազափունջ
Եթե ցանկանում եք զարմացնել մազերի կտրուկ փոփոխությամբ, մանկական մազափունջը, որը նաեւ հայտնի է որպես ուղիղ մազափունջ, այդ առումով իդեալական կլինի: