Սննդաբան Մարգարիտա Կորոլեւան խորհուրդ է տվել գարնանը դիետա չպահել՝ այս ժամանակահատվածում օրգանիզմի ավելացած կարիքների պատճառով։
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մասնագետը նշել է, որ գարնանը գլխավորը լավ սնվելն է, քանի որ օրգանիզմի կարիքները բազմապատկվում են, հետևաբար սննդակարգը պետք է բազմազան լինի։
Մասնավորապես, սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական ծագման սպիտակուցային աղբյուրներ։Պետք է լինեն պարզ և բարդ ածխաջրերի, առողջ ճարպերի աղբյուրներ, որոնք օրգանիզմ են բերում A և E վիտամինները, իսկ դրանք անհրաժեշտ են իմունիտետը պահպանելու համար։ Դիետոլոգն ընդգծել է, որ «ճարպերը կազմում են յուրաքանչյուր բջիջի լիպիդային թաղանթ, պահպանում են իմունային կարգավիճակը և էներգիայի անբաժան աղբյուր են»։