Հինգ սովորություն, որոնք կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման
Advertisement 1000 x 90

Հինգ սովորություն, որոնք կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման

ՌԴ «Ռոսկաչեստվո» ծառայության թվային փորձագիտության ​​կենտրոնի մասնագետ Սերգեյ Կուզմենկոն ներկայացրել հինգ սովորություն, որոնք կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման։

Ըստ նրա՝ կարևոր է հիշել, որ անլար ցանցերի մշտական ​​օգտագործումը արագ է սպառում մարտկոցի լիցքը, որը սովորաբար տևում է մոտ մեկ օր: Էներգիայի մեծ մասը ծախսվում է Wi-Fi-ի, բջջային ինտերնետի և Bluetooth-ի վրա։

Սրճարանում կամ առևտրի կենտրոնում հանրային Wi-Fi-ից օգտվելիս բջջային սարքը խոցելի է դառնում հաքերային հարձակման համար: Հարձակվողները կարող են մուտք գործել անձնական տվյալներ, կարդալ նամակներ, գողանալ գաղտնաբառերը և նույնիսկ իմանալ բանկային քարտի մանրամասները: Ուստի կարևոր է անելիքներն ավարտելուց հետո դուրս գալ բոլոր այն օգտահաշիվներից, որոնք օգտագործվել են այս ցանցից օգտվելիս։

Հավելվածների խանութներից գաղտնաբառերի կասկածելի կառավարիչ հավելվածները կարող են նախագծված լինել օգտատերերի գաղտնաբառերը գողանալու համար, դրանք առաջարկում են հասանելիություն տալ հեռախոսի խոսափողներին, հեռախոսազանգերին և հեռախոսի կարգավիճակի վերաբերյալ տվյալներին, որպեսզի գաղտնալսեն և ձայնագրեն խոսակցությունները:

Փորձագետի խոսքով՝ թյուր կարծիք կա, թե սմարթֆոնի մարտկոցի կյանքը երկարացնելու համար պետք է այն ամբողջությամբ լիցքաթափել, ապա լիցքավորել մինչև 100%: Սկզբունքորեն, հեռախոսի լրիվ լիցքավորումը վտանգավոր չէ մարտկոցի համար, բայց դա չի կարելի անել մշտապես: Եթե ​​մարտկոցի լիցքի մակարդակը իջնում է 20%-ից, ապա մարտկոցն ավելի արագ է սպառվում:

Անօգուտ ծրագրերի տեղադրումը, ինչպիսիք են համակարգի ուժեղացուցիչները, կարող է դանդաղեցնել ձեր հեռախոսի աշխատանքը: Այս հավելվածները ագրեսիվ կերպով բեռնաթափում են համակարգի կարևոր գործընթացները օպերատիվ հիշողությունից: Ավելի լավ է ինքներդ հիշողությունը մաքրեք ավելորդ ֆայլերից, քան վստահեք երրորդ կողմի հավելվածներին: