Balenciaga-ն ներկայացրել է 2025թ. աշնանային կոշիկների հավաքածուն, որով այնպիսի տեսք կունենաք, ասես ոտաբոբիկ եք քայլում։
«Zero մարզակոշիկները կարող են պարծենալ հարթ տակդիրի վրա ոչ մեծ թաթամասով։ Դրանք ոտաբոբիկ քայլելու թրենդը տեղափոխում են բոլորովին նոր մակարդակ: Եվ այո, հնարավոր է, որ ոտաբոբիկ քայլելը կարող է որոշակի առավելություններ ունենալ: Այնուամենայնիվ, նման կոշիկներ կարող են կրել նորաձեւության ամենամոլի սիրահարները։
Կոշիկի նոր հավաքածուի մանրածախ գինը դեռ սահմանված չէ, սակայն ասվում է, որ այն հնարավոր կլինի նախապես պատվիրել ֆրանսիական դիզայներական տան որոշ խանութներում: Անկախ առկայությունից՝ այս կոշիկը արդեն շատերին ստիպել է քննարկել այն համացանցում։
«Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ մեկը գնել է 3D տպիչ եւ սկսել է տպել իրեր», «Դրանք այնքան հիմար տեսք ունեն»,- նշել են համացանցի օգտատերերը: «Բիանկա Սենսորին կսիրի սրանք»,- գրել է ինչ-որ մեկը Քանյե Ուեսթի նորաձեւ կնոջ մասին։ «Balenciaga-ն բարդ կատակ է հարուստ մարդկանց հանդեպ: Ես դեմ չեմ»։