Setmar.ru կայքը գրում է, որ տոմատի հյութն օգտակար հատկություններ ունի։
Ցածր կալորիականություն ունի
Տոմատի հյութը համապատասխանում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլագրամներից։ 100 գրամ հյութը պարունակում է 22 կիլոկալորիա։
Հարուստ է վիտամիններով
Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է A, C վիտամիններով։ Պարբերաբար օգտագործելով այն՝ կարող եք նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առաջացումը և ամրացնել իմունային համակարգը։
Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Անհավասարակշռված սննդակարգի պատճառով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը։ Տոմատի հյութը հարուստ է նյութերով, որոնք օրգանիզմին օգնում են իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը։
Օրգանիզմին օգնում է դուրս հանել տոքսինները
Տարիների ընթացքում մարդու օրգանիզմում հավաքվում են բազմաթիվ տոքսիններ, իսկ տոմատի հյութը պարունակում է միացություններ, որոնք լավացնում են լյարդի և երիկամների աշխատանքը։
Խթանում է աղիների աշխատանքը
Ժամանակակից աշխարհում նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրները բավական տարածված են։ Այս դեպքում ձեզ օգնության է հասնում տոմատի հյութը։ Դրա պարբերական օգտագործումը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, օգնում է խուսափել փորկապությունից։
Նպաստում է ավելորդ քաշից ազատմանը
Տոմատի հյութը պարբերական օգտագործումն օրգանիզմին օգնում է բավարար քանակով ջուր ստանալ։ Բացի այդ, այն նյութեր է պարունակում, որոնք նպաստում են արագ հագեցմանը։ Օրգանիզմն ապահովելով բազմաթիվ նյութերով՝ տոմատի հյութը նպաստում է նյութափոխանակությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը