Գործնական ոճը նախընտրող տղամարդու համար ընդունված չէ առանձնանալ հագուստով կամ այլ իրերով, բայց բացառություններ միշտ էլ լինում են: Ճարմանդը հենց այն էլեմենտն է, որը տղամարդուն առանձնահատուկ տեսք է հաղորդում:
Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի ճարմանդը ստեղծել է դեպքի վայրում բռնված սիրեկանը: Իրարանցման պահին ժանյակավոր թևնոցներն ամրացնելու համար նա օձիգի ճարմանդ է օգտագործել:
18-րդ դարից հետո պարզունակ ճարմանդները փոխարինվեցին թանկարժեք քարերով զարդարված, ոսկե շղթայով: Իսկ դրանցից առաջ եղել են պարզ թելերը, որոնք պալատականները կիրառել են 17-րդ դարում: Ճարմանդ օգտագործել են միայն հարուստները, քանի որ թանկ են եղել: Եվ ճարմանդների օգտագործման շարժիչ ուժը եղել է արքայական դասը, հատկապես Լյուդովիկոս 14-ի ժամանակ, Ֆրանսիայում:
Մեր ժամանակներում ճարմանդը լայն կիրառություն ունի և հանդիսանում է գործարար մարդկանց անբաժան ուղեկիցը: Ժամանակակից ճարմանդն իր մեջ ներառում է թե՛ ոսկերչություն, թե՛ IT տեխնոլոգիաներ: