Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի հիվանդությունները:
Որո՞նք են ուղեղի կաթվածի առաջին նշանները: Չափազանց կարևոր է տարբերակել այս նշանները:
Կաթվածի առաջին նշանները
- Հանկարծակի գլխացավ
- Մկանային հոգնածություն
- Տեսողության խախտում
- Խոսքի խնդիրներ
- Հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով:
Եթե նկատել եք այս խնդիրները, ապա անմիջապես կանխարգելեք վտանգը:
Առաջին օգնություն՝ ինսուլտի ժամանակ
- Անմիջապես շտապօգնություն կանչեք, այս դեպքում անհրաժեշտ է շտապ մասնագիտական օգնություն:
- Համոզվեք, որ հիվանդը շնչում է: Եթե շնչառության խախտում եք նկատել, բացեք շնչուղիները՝ հիվանդին կողքի պառկեցնելով:
- Հիվանդին առավել հարմարավետ դիրքով պառկեցրեք:
- Հնարավորության դեպքում չափեք ճնշումը:
- Չափազանց կարևոր է հասկանալ, թե երբ է կաթված գրանցվել: Փորձեք պարզել, թե երբ է վերջին անգամ հիվանդը նորմալ վիճակում եղել:
- Հիվանդին չի կարելի ուտելու կամ խմելու բան տալ
- Չի կարելի նաև դեղամիջոցներ տալ
- Ճնշումն իջեցնել նույնպես պետք չէ:
Հիշեք այս նախանշաններն ու փորձեք կանխարգելել ուղեղի կաթվածը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը