Կնոջ մարմինը տղամարդկանց ձգում է, ասես մագնիս: Շուրթերը՝ կանչող, քաղցր… մազերը, ձեռքերը, ամենը՝ մագնիս: Կնոջ գեղեցյության մասին կարելի է ժամերով խոսել, բայց առավել՝ հիանալ: Ընդ որում կարևոր չէ, թե ինչպես՝ լուսանկարներով, կենդանի շփումով, պատկերասրահում, թե էկրանով: Կարևորը դիտելուց առաջացող հիացմունքի զգացումն է, որովհետև իրականում տգեղ կին չի լինում: Ոգելից խմիչքի քանակն էլ այստեղ նշանակություն չունի: Ամեն դեպքում այս կարծիքին է լուսանկարիչ Փիթեր Հեգրը: Իր տեսակետը նա ամրագրել է վերջերս Մոսկվայում կազմակերպած new ոճով ցուցահանդեսում, որը ներկայացնում է յոգայով զբաղվող մերկ կանանց:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը