Քունը՝ օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որը օգնում է վերականգնել հոգնած օրգանիզմը: Ո՞րն է այն հատվածը, որը անհրաժեշտ է հատկացնել քնի միջոցով վերականգնվելու համար: Ի՞նչ տարբերություն կա տղամարդկանց և կանանց քնելու մեջ:
Որքան է հարկավոր քնել
Տիկնա՛յք, քնեք:
Կանանց ուղեղի աշխատանքի որոշ առանձնահատկությունների պատճատով, անհրաժեշտ է, որ նրանք ավելի երկար հանգստանան: Կնոջ քնի պակասը արագ հանգեցնում է հոգեբանական ծանրաբեռնվածության, անպաշտպանվածության, դեպրեսիայի:
Քնելու համար ընդունված 8 ժամը պարտադիր պայման չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի վերականգնվելու իր ռիթմը: Այդուհանդերձ, կնոջ ուղեղի աշխատանքի յուրահատկություններից կախված, նրանք տղամարդկանցից շատ պետք է քնեն:
Ինչո՞ւ է կանանց ուղեղն ավելի բարդ մեխանիզմով գործում
Ի տարբերություն տղամարդկանց, կանայք իրենց ուղեղը ծանրաբեռնում են բազմախնդիր լուծումներով: Նրանք հակված են միաժամանակ մտածել մի քանի ուղղություններով: Իսկ նման ծանրաբեռնվածությունից հանգստանալու համար, ուղեղին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ: Բժիշկները խորհուրդ են տալիս քնել 22.30 սահմաններում: Այդ ժամանակ քնող մարդը մինչև կեսգիշեր ստանում է ամենաանհրաժեշտ լիցքերը, որոնք օգնում են նրան առավել ակտիվ լինել հաջորդ օրը:
Իսկ տղամարդիկ…
Այս մասին Լաֆբորոյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնը ասում է, որ քունը ոչ պակաս անհրաժեշտ է նաև տղամարդկանց, սակայն տղամարդու համար միջինում 6 ժամն էլ է բավարար:
vrutmilife.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը