Շատերի մոտ է հարց առաջանում, թե արդյոք ստերիլ է մայրական կաթը և որքանով է խելամիտ այն ուղարկել հետազոտման:
Ներկայացնենք հայտնի բժիշկ Կամարովսկու կարծիքն այս հարցի վերաբերյալ: Իր հարցազրույցներից մեկում նա նշել է.
«Ավելի քան քսան տարվա պրակտիկ գործունեության ընթացքում ես երբևէ որևէ կնոջ չեմ ուղարկել կաթի հետազոտության: Գուցե ես թերագնահատել եմ դրա կարևորությունը, բայց ես իսկապես չեմ հասկանում դրա անհրաժեշտությունը: Երբ երեխայի փորիկի հետ կապված խնդիրները փորձում են կապել մայրական կաթի մեջ առկա բակտերիաների հետ դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, քանի որ երեխայի հետ առնչվող բոլոր խնդիրները գալիս են նրա կենսակերպից, նրա նկատմամբ տարվող խնամքից և այն բուժումից, որ մենք իրականացնում ենք: Չէ որ, եթե մայրիկի մոտ սուր, խորացված մաստիտ է, մենք չենք էլ սպասում ինչ որ հետազոտության արդյունքների. Պարզ է, որ պետք արագ հակաբակտերիալ թերապիա սկսել: Եվ կամ հակառակը, եթե կինը իրեն լավ է զգում, չունի բարձր ջերմություն կամ սուր ինֆեկցիոն հիվանդության այլ նշաններ, ապա առավել ևս անիմաստ է հետազոտել մայրական կաթը, քանի որ ակնհայտ է, որ այն մաքուր է: Իսկ եթե ամեն դեպքում դրա մեջ ինչ որ բակտերիաներ կան, ապա կամ ակտիվ չեն, կամ չեզոքացվում են հակամարմինների կողմից և որևէ վտանգ չեն ներկայացնում երեխայի համար:
Այլ հարց է, թե ինչպես ստանալ մաքուր կաթ, չէ որ բակտերիաներ կան ձեռքերին, մաշկին, օդի մեջ: Կատարյալ մաքուր կաթ ստանալու համար պետք է պտուկը մաքրել 5% -անոց յոդով, օդափոխել սենյակը, հագնել ստերիլ ձեռնոցներ և գործի անցնել: Բայց ոչ մեկը այդպես չի վարվում :
Մայրական կաթի մեջ ամենից հաճախ հանդիպող միկրոբը այսպես կոչված Էպիդերմալ ստաֆիլակոկն է: Միկրոբի այս տեսակը բնակվում է մաշկի կամ լորձաթաղանթի վրա, այն ունի ցածր թունավորման մակարդակ և վտանգ է ներկայացնում բացառապես խիստ արտահայտված ցածր դիմադրողականությամբ երեխաների համար: Պետք է հասկանանք, որ այս միկրոբի հայտնվելը մայրական կաթի մեջ հնարավոր է միմիայն մաշկի միջոցով: Բայց դա բոլորը չէ որ հասկանում են, թյուր կարծիք է ձևավորվում, որ փոքրիկի բոլոր խնդիրների պատճառը հենց այդ «չարաբաստիկ վիրուսն է, որ կա կաթի մեջ», անհապաղ պետք է բուժել մորը հակաբիոտիկներով, երեխային լավագույն դեպքում բակտերիոֆագերով, կամ որ ավելի վատ է նորից հակաբիոտիկներով: Բայց ամենից սարսափելին այն է, որ մորն արգելում են երեխային կերակրել կրծքով, իսկ երեխային կրծքով կերակրել արգելող բժիշկն ասես քահանա լինի, որ չի թողնում եկեղեցի գնալ»:
Հոդվածից պարզ է դառնում, որ մայրական կաթը որևէ հետազոտման կարիք չունի, այն անվնաս է, ստերիլ և լավագույն տարբերակն է երեխայի կերակրման համար: Մի գործեք սխալ և երեխային մի զրկեք մայրական կաթից: