Եթե երեխան հանկարծակի դժվարանում է շնչել, լաց լինել, հազալ կամ խոսել, հնարավոր է, որ նա խեղդվում է: Երեխան կարող է խեղդվել այն ժամանակ, երբ մասնակիորեն փակվում են նրա շնչուղիները, ինչի արդյունքում երեխան դժվարանում է շնչել կամ հազալ: Իմանալով` ինչպես արագ և արդյունավետ մաքրել շնչուղիները, անհրաժեշտության դեպքում էլ վերակենդանացնել երեխային` հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Եթե ձեր երեխան խեղդվելուց նաև հազում է, թույլ տվեք նրան հազալ, քանի որ դա շնչուղիները մաքրելու ամենաարդյունավետ միջոցն է:
Ինչպես կարող եք օգնել երեխային խեղդվելու ժամանակ
Մաքրել շնչուղիները խցանումից
Պառկեցրեք երեխային ձեր նախաբազկի ողջ երկայնքով այնպես, որ նրա դեմքը լինի դեպի ներքև, գլուխն էլ` առավել ցածր, քան մարմնի մնացած մասերը:
Հինգ անգամ հարվածեք երեխայի թիակներից ներս ընկած հատվածին ձեռքի ափով: Արդյունավետ հարվածներն ամենահարմար օգնությունն են խեղդվելու ժամանակ:
Եթե արդեն տեսանելի է խոչընդոտող օտար մարմինը, փորձք հանել այն: Չմտնեք երեխայի բերանի մեջ առանց նայելու, թե ինչ եք անում, քանի որ կարող եք օտար մարմինը հրել ավելի խորը` դեպի շնչուղիները:
Հինգ անգամ հարվածել կրծքավանդակին
Եթե ձեր երեխան դեռևս չի կարողանում շնչել, պառկեցրեք նրան մեջքի վրա և հինգ անգամ հարվածեք նրա կրծքավանդակին.
Երկու մատի բարձիկներով կատարեք սեղմումներ դեպի ներս, ապա դեպի դուրս` դեպի գլուխ:
Փորձեք ինքնաբերաբար չկատարել այդ հինգ հարվածները, ձգտեք տեղաշարժել օտար մարինը իր տեղից յուրաքանչյուր հարվածի ընթացքում:
Ստուգեք երեխայի բերանը յուրաքանչյուր հարվածից հետո և հեռացրեք օտար մարմինը, եթե այն արդեն երևում է:
Եթե չի հաջողվում հեռացնել օտար մարմինը, ապա զանգահարեք շտապ օգնություն` միևնույն ժամանակ շարունակելով վերը նշված գործողությունները:
Եթե հաջողվել է հեռացնել օտար մարմիը, ցանկալի է երեխային տանել բժշկի մոտ այցի, քանի որ հնարավոր է օտար մարմնից մի մասնիկ մնացած լինի երեխայի շնչուղիներում կամ օգնության ընթացքում որոշակի վնաս պատճառած լինեք երեխային ձեր հարվածների ընթացքում:
Արագ բացահայտեք խնդրի պատճառը
Եթե երեխան խեղդվում է, կիրառեք վերոնշյալ քայլերը` շնչուղիները մաքրելու համար:
Եթե երեխան գտնվում է անգիտակից վիճակում, տվեք նրա անունը բարձրաձայն և նուրբ կտկտացրեք նրա ոտքի տակ:
Եթե երեխան անգիտակից վիճակում է, բայց շնչում է նորմալ, պահեք նրան կողքի վրա, թեքեք գլուխը կողքի` պահելով այն ավելի ցածր, քան որովայնն է:
Եթե երեխան անգիտակից է և դժվարանում է շնչել, կիրառեք հետևալ գործողությունները.
Բացեք շնչուղիները
Դրեք ձեր մի ձեռքը նրա ճակատին` տանելով գլուխը հետ: Համոզվեք, որ գլուխն ու վիզը գտնվում են մեկ գծի վրա: Մյուս ձեռքի մատով փորձեք բարձրացնել կզակը:
Ստուգեք բերանն ու քիթը` օտար մարմինը հանելու համար, եթե այն արդեն տեսանելի է:
Ստուգեք երեխայի շնչառությունը 10 վայրկյանը մեկ:
Եթե այսքանից հետո երեխան չի շնչում, կատարեք սրտի անուղղակի մերսում` զուգորդելով արհեստական շնչառության հետ միասին:
Զանգահարեք շտաք օգնություն:
Անգամ կատարեք բերան–բերան շնչառություն
Բացեք երեխայի բերանը:
Վերցրեք ձեր շրթունքների մեջ երեխայի բերանն ու քիթը:
Փչեք երեխայի թոքերի մեջ և ստուգեք, արդյոք երեխայի կրծքավանդակը բարձրանում է շնչառություն տալու ժամանակ:
Բերանի մեջ օդ հավաքեք և 10 վայրկյանը մեկ կրկնեք նույն գործողությունը:
Երբ կրծքավանդակը սկսի բարձրանալ, դադարեցրեք գործողությունը:
Շնչառական գործողությունը կատարեք 5 անգամ:
Մերսեք կրծքավանդակը 30 անգամ
Համոզվեք, որ երեխան գտնվում է ամուր մակերեսի վրա:
Տեղադրեք ձեր մատները երեխայի կրծքավանդակի մեջտեղում` մտովի պատկերացնելով մի ուղիղ գիծ երեխայի պտուկների մեջտեղում: Գտեք այդ գծի կենտրոնը և այդ կետից մեկ մատի լայնքի չափով ներքև տեղադրեք ձեր մատը:
Կատարեք կտրուկ սեղմումներ կրծքավանդակի մեկ երրորդ խորության չափով:
Սեղմեք 30 անգամ` րոպեում հարյուր անգամ սեղման հաճախականությամբ:
30 սեղմումից հետո երկու անգամ տվեք արհեստական շնչառություն:
Շարունակեք նույն տեմպով, մինչև շտապ օգնության ժամանելը:
Փրկարարական գործողությունները պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխան սկսի շնչել, հազալ, շարժել ձեռքերն ու ոտքերը: