Անհավանական համեղ կարտոֆիլ՝ 30 րոպեում
Advertisement 1000 x 90

Անհավանական համեղ կարտոֆիլ՝ 30 րոպեում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համեղ կարտոֆիլ՝ խոզապուխտով, պանրով և թարմ կանաչիով։

Ուտեստը կզարդարի և ամենօրյա, և տոնական սեղանները։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ վեց կարտոֆիլ (միջին չափի), մեկ սոխ, 150գր․ խոզապուխտ, մեկ թեյի գդալ կարագ, 50գր․ քերած պանիր, մեկ ձու, մեկ թեյի գդալ ալյուր, կանաչի (մաղադանոս, կանաչ սոխ), աղ, սև և չիլի պղպեղ։

Հարկավոր է կարտոֆիլը խաշել և թողնել, որ սառչի։

Խոզապուխտը պետք է խորանարդաձև կտրատել և սոխով տապակել յուղով պատված թավայի մեջ։

Այնուհետև արդեն կարելի է լվանալ կանաչին և մանրացնել։ Կարտոֆիլը սառեցնելուց հետո պետք է մաքրել, կիսել և զգուշորեն հանել միջուկը՝ լցոնի համար տեղ ազատելով։

Կարտոֆիլի միջուկը պետք է տրորել և ավելացնել կտրատված կանաչիով, տապակած խոզապուխտով և քերած պանրով խառնուրդին։

Ստացված լցոնն արդեն կարելի է լցնել կարտոֆիլի մեջ, «փակել» այն։

Այնուհետև պետք է ալյուր շաղ տալ (առատորեն), կարտոֆիլն ընկղմել սկզբում հարած ձվի, իսկ հետո ալյուրի մեջ, իսկ վերջում՝ տապակել։ Խոզապուխտով լցոնած, խրթխրթան կարտոֆիլը պատրաստ է։

entertrain.1in.am