Եթե ցանկանում եք նիհարել և հեշտությամբ մկանային զանգված ձեռք բերել, միևնույն ժամանակ՝ քաղցած չմնալ, կարող եք ավոկադոյից պատրաստված կոկտեյլ օգտագործել։ steptohealth.ru կայքը գրում է, որ այն բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, օգտակար ճարպեր և մանրաթելեր։
Եթե ցանկանում եք նիհարել և մկանային զանգված ձեռք բերել, կարևոր է հետևել սննդակարգին և չմոռանալ պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։ Սննդակարգը պետք է պարունակի շատ բանջարեղեն և որակյալ սպիտակուցներ։ Պետք չէ մոռանալ նաև օգտակար ճարպերի մասին, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և նպաստում կալորիաների արագ այրմանը։ Փորձեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ, ինչը կօգնի ոչ միայն կարգավորել քաշը, այլև բարենպաստ ազդեցություն կունենա սիրտ-անոթային համակարգի վրա։
Ավոկադոյով կոկտեյլ պատրաստելու համար հարկավոր է
միջին չափի 1 հասած ավոկադո
բանջարեղեն
1 միրգ՝ խնձոր, բանան, տանձ կամ անանաաս
1 բաժակ ջուր կամ բուսական կաթ։
Ցանկության դեպքում կարող եք նաև մեղր ավելացնել, ինչպես նաև՝
չիայի սերմեր
սև սալոր
կոկոսի յուղ։
Պատրաստման եղանակը
Մաքրեք ավոկադոն և բանջարեղենի, մրգերի, ջրի կամ կաթի հետ խառնեք բլենդերում։
1-2 րոպե խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
Ինչպես օգտագործել
Ավոկադոյից պատրաստված կոկտեյլը կարող եք օգտագործել ամեն օր մեկ ամսվա ընթացքում։ Այն կարող եք օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում, նախաճաշի փոխարեն։ Կարող եք խմել այն սպորտով զբաղվելուց մեկ ժամ առաջ։ Այն ձեզ էներգիա կհաղորդի։ Այս կոկտեյլը մարզվելուց հետո կարող եք խմել այն դեպքում, եթե ցանկանում եք զարգացնել մկանային զանգվածը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը