ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:
Մարդկային ուղեղը ընկալում է սեքսուալ պատկերները անուղղակիորեն նույնիսկ երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար սրանով է պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:
Ճիշտ է, որ կինը ավելի քիչ է մտածում սեքսի մասին քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և ռոմանտիկ և կրվազան, լուծել կոնֆլիկներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը:
Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:
Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեյի ընթացքում, իսկ տղամարդը 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում `20000, իսկ տղամարդը`7000 բառ:
Ինչո՞ ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի, որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:
Կինն հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ ոչ շատ:
Մեկ խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում կարող են զույքերը զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից: