Բաղադրիչներ
Շերտերի համար
- Պուդինգ «Dr Oetker» – 4 ճ/գ
- Ձու – 6 հատ
- Փխրեցուցիչ – 4 թ/գ
- Աղ – 1 պտղունց
- Շաքարի փոխարինիչ
Կրեմի համար
- Փափուկ անյուղ կաթնաշոռ – 400-500 գ
- Անյուղ կաթ կամ յոգուրտ – 50 մլ
- Վանիլին – 1 պտղունց
- Շաքարի փոխարինիչ
Ջնարակի համար
- Ձվի դեղնուց – 2 հատ
- Կակաո – 1 թ/գ
- Չոր անյուղ կաթ – 1 ճ/գ
- Փափուկ կաթնաշոռ – 1 ճ/գ
- Շաքարի փոխարինիչ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից և լավ խառնել մնացած բաղադրիչների հետ: Սպիտակուցներն առանձին լավ հարել մի պտղունց աղի հետ՝ մինչև պինդ զանգված ստանալը:
Սպիտակուցները զգուշությամբ ավելացնել հիմնական զանգվածին: Լցնել կաղապարի մեջ և ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 30 րոպե: Սառեցրած խմորը կիսել:
Հարել կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել շերտի վրա և վրան դնել հաջորդ շերտը:
Խառել ջնարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, քսել տորթին: Տորթը դնել սառնարանի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը