Nike սպորտային մակնիշը հայտարարել է նոր ջինսերի առաջիկա թողարկման մասին, որոնցով կարելի կլինի զբաղվել սպորտով: Ինչպես հաղորդել է The Marketwatch-ը, ընկերությունն արդեն համապատասխան արտոնագրի ձևակերպման հայտ է ներկայացրել:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքը, որով կկարեն ջինսերը, կայուն է խոնավության նկատմամբ և դիմացկուն: Մոդելներն իրենցից կներկայացնեն լեգինսների և ջինսերի խառնուրդ:
«Ջինսի սովորական գործվածքը համեմատաբար դիմացկուն է, բայց այն չունի ձգունություն և այլ բնութագրեր, որոնք անհրաժեշտ են սպորտային, հատկապես էքստրեմալ մարզաձևերով պարապմունքների համար: Մենք դա կուղղենք»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Nike-ը հիմնվել է 1964 թվականին ԱՄՆ-ում և սկզբնապես անվանվում էր Blue Ribbon Sports: Կենտրոնակայանը գտնվում է Բիվերթոնում (Օրեգոնի նահանգ): Արտադրանքը թողարկվում է նաև Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan և Nike Skateboarding բրենդներով: