Դիետա պահողների ուղեղն ինքն իրեն ոչնչացնում է
Advertisement 1000 x 90

Դիետա պահողների ուղեղն ինքն իրեն ոչնչացնում է

Դիետա պահող մարդկանց ուղեղին միշտ պակասում են սննդարար նյութեր: Այդ պատճառով բջիջները սկսում են իրենց ուտել: Ադրյունքում սովի զգացումն ուժեղանում է: Դրան օրգանիզմը պատասխանում է` արտադրելով ճարպաթթուներ, որոնք էլ ուղեղում առաջացնում են սովի զգացում: Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մասնագետները հայտարարում են, որ այս բացահայտումը թույլ կտա ստեղծել քաշ կորցնելու թերապիայի ավելի արդյունավետ ու անվնաս մեթոդներ: Փորձարկումից պարզ դարձավ, որ ուղեղում նման քիմիական փոփոխությունները բերում են նրան, որ մկները դառնում են ավելի թեթև ու նիհար չուտելու առաջին շրջանում: Հետազոտության ղեկավար բժիշկ Ռաջահ Սինկխն ասում է. «Բջիջը սպասարկելու համար անհրաժեշտ քիմիական ճանապարհը նաև ազդում է ախորժակի կարգավորման վրա: Այս քիմիական ուղու վրա կենտրոնացած թերապիան կօգնի մարդուն ավելի քիչ ուտել ու ավելի ակտիվորեն այրել ճարպերը»:

doctors.am