Բաղադրությունը
1 հատ բատոն հաց
100 գր. պանիր
100 գր. փափկեցված կարագ
2 պճեղ սխտոր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսը և փափկեցված կարագը:
Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել, բայց ոչ մինչը վերջ:
Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը:
Այնուհետև փաթաթել ֆոլգայի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում:
Այնուհետև վրայից հանել ֆոլգան և կրկին դնել ջեռոցում 3-5 րոպե:
Բարի ախորժակ: