Սեքսի առավելությունները երկարատև հարաբերությունների դեպքում
Advertisement 1000 x 90

Սեքսի առավելությունները երկարատև հարաբերությունների դեպքում

Թվում է, թե միևնույն զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունները ժամանակի ընթացքում կկորցնեն հետաքրքրությունը: Սակայն երկարաժամկետ հարաբերությունների դեպքում էլ սեքսն ունի իր առավելությունները:

Մշտական հարաբերություններն ստեղծում են վստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս լինել ազատ՝ առանց վախենալու քննադատությունից և չհասկացված լինելուց: Երկարատև հարաբերությունների ժամանակ սթրեսը վերանում է, քանի որ մենք սովորում ենք քնել և արթնանալ միևնույն մարդու հետ: Այն խոցելի կողմերը, որոնք հարաբերությունների սկբում բոլորը փորձում են թաքցնել, վաղ թե ուշ նկատելի են դառնում:

Զուգընկերոջ հանդեպ վստահությունը շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում ավելի անկեղծ եք դառնում: Ժամանակի ընթացքում պաշտպանվածության զգացում է առաջանում, ինչն էլ թույլ է տալիս հեշտությամբ նոր էքսպերիմենտներ կատարել՝ միասին քննարկելով ձեր ցանկությունները:

Բազմակի անգամներ սեքսով զբաղվելու արդյունքում, թվում է, թե այն կորցնում է իր հուզականությունը, սակայն այնքան էլ այդպես չէ:

Մտածեք, որ կարող եք սեքսով զբաղվել պարզապես երբ ցանկանաք: Տարիների ընթացքում մեր մարմինը փոփոխությունների է ենթարկվում, ինչը մեզ համար շատ ակնհայտ է: Սակայն ապացուցված է, որ երբ ֆիզիկական հաճույքն ու զգացմունքային կապվածությունն անբաժանելի են, սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում:

Մեր հիշողությունը ստեղծում է մեր սիրելիի կերպարը՝ հիմնվելով նրա հանդեպ մեր ունեցած զգացմունքների վրա: Բացի այդ, հոգեկան կապը երկուսի մեջ ավելի է ամրապնդվում ժամանակի հետ, քանի որ խնդիրներին միասին եք լուծումներ տալիս, միասին եք վերապրում:

Եթե ունեք ձեզ սիրող զուգընկեր, միասին լինելու ցանկությունը կօգնի հաղթահարել ցանկացած արգելք: Այնպես որ՝ երկարատև հարաբերությունների դեպքում էլ հնարավոր է զուգընկերների միջև պահպանել նախկինում եղած կիրքը և նոր թարմություն մտցնել սեռական կյանք:

sotskiy.am