Ամեն օրդ սկսիր այս հյութով, և որովայնի ճարպի խնդիրը կդադարի քեզ անհանգստացնել: Հյութը նաև շատ համեղ է, բոլոր բաղադրիչները հեշտ է գտնել սառնարանում:
Եթե ուզում ես հրաշալի ինքնազգացողություն և ֆիզիկական լավ վիճակ ունենալ, աշխատիր ուշադրություն դարձնել նրան, ինչ ուտում ես:
Նորմավորիր չափաբաժիները, ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջական հատիկեղենից մթերքներ օգտագործիր, ամբողջովին բացառիր քաղցրավենիքներն ու շաքարավազը: Եվ իհարկե, սննդակարգումդ ներառիր ճարպերի այրման համար կանաչ հյութը:
Բաղադրիչները՝
1 վարունգ
3 կտոր անանաս
1 ցողուն նեխուր
1 ցողուն մաղադանոսի տերևներ
Պատրաստումը՝
1. Լավ լվա մրգերն ու բանջարեղենը:
2. Վարունգը շրջանաձև կտրտիր:
3. Մանր կտրտիր նեխուրը և մաղադանոսը:
4. Բոլոր բաղադրիչները լցրու բլենդերի մեջ:
5. Խառնիր:
Կիրառումը՝
Հյութը խմիր առավոտները քաղցած վիճակում:
Շաքարավազ կամ արհեստական քաղցրացուցիչներ չավելացնես:
Ըմպելիքը խմիր ոչ ուշ, քան պատրաստելուց 15 րոպե հետո, որպեսզի չհասցնի կորցնել օգտակար հատկությունները:
Այս հյութը վիտամինների շատ հարուստ աղբյուր է: Այն խմիր 7 օր և մոռացիր որովայնի ճարպի մասին: Արդյունքը կարճ ժամանակում կնկատես, նաև քեզ ավելի առողջ և ուժեղ կզգաս: Այս հյութը մարքում է, ուստի այն պետք չէ օգտագործել ամիսներ: Հետևիր օրգանիզմիդ ցանկացած տհաճ արձագանքին: Եթե ինչ-որ բան այնպես չլինի, դադարեցրու օգտագործումը: