«Ունենք ցորենի, բրնձի, քնջութի կաթով պատրաստված օճառներ, մազաթափության, բորբոքված, յուղոտ մազերի համար շամպուններ» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ունենք ցորենի, բրնձի, քնջութի կաթով պատրաստված օճառներ, մազաթափության, բորբոքված, յուղոտ մազերի համար շամպուններ»

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «ARMENIA EXPO 2016» տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում իրենց արտադրանքն են ներկայացնում «Ծիրանէ» և «Բյութի պրոդաքս» ընկերությունները, որոնք առաջարկում են բնական յուղերի, օճառների և շամպունների լայն տեսականի։

«Ծիրանէ» նոր բրենդը ներկայացնում է բնական հումքից պատրաստված օճառներ, յուղեր։ 168.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Անահիտ Ստեփանյանն ասաց, որ իրենց արտադրանքն առանց որևէ քիմիական բաղադրության է. «Բոլորը պատրաստվում են հայկական բույսերից։ Գունային գամման էլ է ստացվել բնական եղանակով, ոչ մի քիմիական բան չկա։ Ունենք յուղերի մեծ տեսականի, որոնք պատրաստվում են սառը քամման եղանակով և նախատեսված են դեմքի, մազերի, ամբողջ մաշկի խնամքի համար։ Յուղերի որակն այնպիսին է, որ նախատեսված են և՛ արտաքին, և՛ ներքին ընդունման համար»։

14339927_973970532713208_1113811263_o

«Բյութի պրոդաքս» ընկերության ղեկավար Շանթ Խայալյանն էլ նշեց, որ արտադրում են առանց քիմիական հավելումների օճառներ, շամպուններ, յուղեր. «Արտադրվում է Հայաստանում, հայկական հումքով ու հայկական բույսերով։ Ունենք ցորենի կաթով, բրնձի կաթով, քնջութի կաթով պատրաստված օճառներ, մազաթափության, բորբոքված, յուղոտ մազերի համար շամպուններ։ Տարբեր տեսակի մազերի համար տարբեր բույսերից պատրաստված շամպուններ ունենք։ Քանի որ բնական հումքից է պատրաստված, փրփուրը մի քիչ քիչ է, ինչից մարդիկ նեղվում են, բայց դա խնդիր չէ»։

Ռազմիկ Մարտիրոսյան

Հ.Գ. Հայկական ընկերությունների արտադրանքները կարող եք ձեռք բերել սեպտեմբերի 16-18-ն անցկացվող ARMENIA-EXPO 2016 ցուցահանդեսի ընթացքում, որն անցկացվում է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք):

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: