Առաջարկում ենք պատրաստել բավականին էկզոտիկ քաղցրեղեն. զմրուխտագույն մուրաբա կիվիից և բանանից: Այն ստացվում է ոչ միայն շատ համեղ, այլ ունի նաև արտասովոր զմրուխտե գույն:
Մուրաբա կիվիից և բանանից
Բաղադրիչներ
Կիվի – 5 հատ
Բանան – 1 հատ
Ժելատին – 1 թ/գ
Շաքարավազ – 220 գ
Կիտրոն – 0.5 հատ
Պատրաստման եղանակը
Մանր կտորների վերածել կիվին և բանանը:
Կտրատված մրգերը մի փոքր տրորել:
Հետո դրանց վրա ավելացնել շաքարավազը, ժելատինը և կիտրոնի հյութը:
Խառնուրդը դնել կրակի վրա և եփել մոտ 7 րոպե:
Լցնել մուրաբան բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը