«Տարվա եղանակների փոփոխությունների հետ փոխվում է մարդու առողջական վիճակը, այդ թվում՝ նա և սեռական ակտիվությունը: Ձմռանը նվազում է ամեն ինչը, քնում են և ուղեղի աշխատանքը և մնացած օրգան համակարգը, նվազում են, այդ թվում նա և՝ սեռական ակտիվությունը»,-երեկ «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ամառային ինտիմ հարաբերությունների առանձնահատկությունները» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապ ևտ Մարատ Զաքարյանը:
Մարատ Զաքարյանն անդրադառնալով, այսպես ասած՝ ամառային սեռական կյանքին, ասաց, որ այս սեզոնին մարդիկ շատ են մեկնում հանգստավայրեր, ծովափ. «Պետք է շատ զգույշ մնան սեռական խանգարումներից, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից: Մարդիկ մեկնում են ծովափ. նոր ծանոթություններ, նոր կլիմա, նոր սնունդ, այս ամեն ինչը կարող է խախտի, կամ հակառակը՝ ավելի լավանա, խոսքը սեռական հարաբերության մասին է, պետք է զգույշ լինել:
Գնում են ծովափ, անծանոթ մարդիկ են, մի երկու բաժակ օղի խմեցին՝ ծովը ծնկներից, արդեն սկսեցին իրենց ինտիմ… անգամ անունը չգիտեն, սկսում են այնտեղ սեռական հարաբերություններ, ու կարող են կանգնել «կատաստրոֆայի» առաջ: Համենայնդեպս, պետք է պաշտպանվել: Ամենալավ պաշտպանությունը՝ անծանոթների հետ էդքան ինտիմ կապերի մեջ չմտնել: Մարդը պետք է կարողանա ասել ոչ, իրեն կարողանա զսպել, սեռական ցանկությանը պետք է կարողանա ասել ոչ, որ հետո չբերի ընտանիքում փոխանցի էդ ամեն ինչը: Կինն էլ՝ ուրիշ տեղ, կներեք, որ էդպես եմ ասում, ուրիշ տեղ տանի փոխանցի»:
Ամբողջությամբ՝ aravot.am