Գործունեության ցանկացած տեսակ ռիթմիկ ձև ընդունելու միտում ունի հատկապես, եթե այն ուղեկցվում է ձայներով կամ նրանում առկա է իրար հսւջորդու ազդակների ռիթմ։ Դրա շնորհիվ մենք կարող ենք դատել մարդու էներգիայի համաչափության, ինչպես նաև նրա շարժումների տարածական միօրինակության մասին: Նման ռիթմիկ գրգռիչն էլ կոչվում է երաժշտություն։
Երաժշտությունը մարդուն հանգստացնող, իսկ երբեմն նաև բուժող միջոց է: Երաժշտությունը հանդես է գալիս նաև որպես պայքարի միջոց հոգնածության դեմ: Այն կարող է ռիթմ հաղորդել որևէ աշխատանք սկսելուց առաջ, իսկ ընդմիջմանը տրամադրել խոր հանգստի։
Հայտնի է, որ օրգանիզմի վրա ուժեղ ֆիզիոլոգիական ազդեցություն են ունենում լավ հայտնի դասականն ժողովրդական երաժշտությունները։ Երաժշտությունը հոգեկարգավորման օժանդակ միջոց դարձնելուց առաջ պետք է հաշվի առնել առանձին մարդկանց երաժշտական ճաշակները։
Ընկալելով երաժշտությունը՝ ունկնդրողը միշտ իր երևակայության մեջ ստեղծում է լսվող երաժշտության կառուցվածքը, որի հիմքում ընկած է արտացոլումը, երբ նոր ազդակ ոչ միայն սպասվում է, այլև ակտիվորեն պահանջվում է դրսից։
Սպասման համընկնումը իրական երաժշտության ընթացքի հետ առաջ է բերում բավարարվածության զգացում։ Իսկ երաժշտական ստեղծագործությունը, որը կազմված է անսպասելի ռիթմերից, ձգձգվող նոտաներից, ոչ միայն գեղագիտական զգացումներ չի ծնում, այլև կարող է հոգեկան խանգարումների հանգեցնել։ Նշված գործոններից բացի, կարևոր են նաև մշակութային դիրքորոշումները։
Մեր մկանները, նյարդային համակարգը ընդունակ են յուրացնելու ոիթմը, երաժշտությունը՝ որպես ռիթմիկ գրգռիչ, խթանում։
Պարզվել է, որ մարշերի ռիթմերը հաշվարկված են, որպեսզի դրանք երգելով զինվորները երկար արշավների ժամանակ չհոգնեն, քանի որ դրանք մի փոքր դանդաղ են մարդու սրտի աշխատանքից։ Սիևնույն ժամանակ տոնակատարությունների ժամանակ հնչող մարշերը ավելի աշխույժ են՝ 72 տակտ 1 րոպեում, ինչր բարձրացնում է մարդու սրտի աշխատանքի ռիթմը։
Այս նույն հետազոտությունների շրջանակներով էլ պարզվել է, որ վալսի ռիթմերն ունեն հանգստացնող ազդեցություն։
Ընդհանրապես երաժշտական ստեղծագործություններին ուժեղ հուգական հակազդում տալիս են մարդիկ, որոնք չունեն երաժշտական բարձրագույն կրթություն: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այն մասնագիտական մանրունքը, շեղում է մասնագետի ուշադրությունը, չի սպառնում ոչ մասնագետին։
Երաժշտական գործերն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև ունկնդրողի նյարդային համակարգի հոգեբանական որակները։
Հաճելի երաժշտությունը ուժեղ տիպի մարդկանց մոտ լավացնում է գործունեությունը և լարված, և հանգիստ իրավիճակներում։ Իսկ թույլ տիպի մարդկանց մոտ հաճելի երաժշտությունը տանում է գործունեության արդյունավետության անկման։ Մարդուն այս կամ այն հուզական վիճակից դուրս բերման համար անհրաժեշտ է նրան սկզբում թույլ տալ լսելու նրա տրամադրությանը համապատասխան երաժշտություն, ապա նոր աստիճանաբար փոխել երաժշտության բնույթը։
Այցելուի հոգեկան վիճակի ակնառու բարելավման համար 8-10 սեանսները բավարար են։
Ամենասկզբում, եթե մարդուն տանջում է տխուր տրամադրությունը, առաջարկվտմ է լսել տխուր երաժշտություն՝ որպես ապրումակցող մի ձայն։
Հաջորդ գործը պետք է չեզոքացնի աոաջինին՝ հակասելով նրան։ Դա պետք լինի լուսավոր, օդային մի գործ, որը հույս և մխիթարանք պետք է բերի։
Երրորդը, որը եզրափակիչն է, այնպիսի հաշվարկով պետք է ընտրել, որ առաջ |բերի լավ տրամադրություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, հոգու կորով և ամենա ուժեղ հուզական ազդեցություն լսողի հոգեկանի վրա։
Հանգիստ երաժշտությունը նորմալացնում է սրտամկանային համակարգի գործունեությունը, իսկ կտրուկ ձայնային անցումներով երաժշտությունը բարձրացնում է նրա ֆունկցիաները : Ռիթմիկ երաժշտությունը բարձրացնում է մկանային թոնուսը։
Հոգեբանական կաբինետում երաժշտության կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել, եթե պահպանվեն մի շարք կանոններ։
Օրինակ՝ ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի 30 դբ-ը, իսկ ընդհանուր տևողությունը պետք է լինի 15-30 րոպե:
Դրա էությունը նյարդային գործընթացների շարժունության մարզման մեջ է: Սկզբում մասնակիցներին առաջարկվում է ունկնդրել բացասական հույզերով հագեցած որևէ երաժշտություն 2-3 րոպե, և այդ ընթացքում վերհիշել որևէ էպիզոդ սեփական կյանքից (որը համապատասխանում է այդ դրվագին) և վերապրել այն։ Այնուհետև առաջարկվում է ունկնդրել հանգիստ երաժշտություն, որը նպաստում է մկանային լարվածության թուլացմանը։ Բացասական հույզերից վերցնում են վախն ո զայրույթը, իսկ դրական հույզերից՝ հանգիստն ու ուրախությունը։ Երաժշստւթյան ունկնդրման ժամանակ վարողն արտաբերում է ներշնչանքի համապատասխան բանաձևեր։
Գույները կարող են ունենալ ֆիզիկական և հոգեբանական ազդեցություն: Գույներն ընկալվում են զուգորդությունների միջոցով, օրինակ՝ կապույտ՝ սառը։ Տեսոդությունից գույնի ընկալումը գնում է դեպի տակտիլային զգայություններ։
Գույնը ( ազդում է արյան ճնշման վրա. այն բարձրանում է կապույտից կանաչ, դեղին և կարմիր։ Հարկ է ուշադրություն դարձնել նաև գույնի ձևի վրա, քանզի ղրանցից դեղինր, սպիտակը կլանում են ձև, իսկ մյուսները կլանվում են նրա կողմից։
Բոլոր գույների կարելի է բաժանել նաև ըստ շարժման՝ էքսցենտրիկ (դեղին) և կոնցենտրիկ (կապույտ խորանարդը առաջ է բերում տագնապ)։ Յուրաքանչյուր գույն ունի ֆունկցիա և նշանակություն։
Գոյություն ունի որոշակի փոխազդեցություն գույների և ժամանակի միջև յուրաքանչյուր դարաշրջան ընտրում է իր գույնը։ Եթե մարդը հոգնել է որևէ գույնից ապա պետք է նայել հակառակ գույնին, ինչի արդյունքում վիճակը կփոխվի: Կարմիրն ազդում է ֆիզիկական վիճակի վրա, դեղինը՝ մտավոր, երկնագույնը հուզական։ Համապատասխան ազդեցություն են գործում նաև դրանց երանգները: Գերադասվող գույնը խոսում է հոգեվիճակի մասին։
Գունային միջավայրը կարևոր նշանակություն ունի հոգեբանական կաբինետի կահավորման գործում։ Գունահոգեբանության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել որ երեխաները գերադասում են այս կամ գույնը՝ կախված տարիքից։
Վաղ տարիքում նրանք գերադասում են կարմիր կամ վառ կարմիր գույները, ընդ որում երեխաներին առավելապես դուր է գալիս վարդագույնը։
9-11 տարեկանում կարմիր գույնին աստիճանաբար փոխարինելու է գալիս նարնջագույնը, ապա՝ դեղինը, դեղնականաչը, կանաչը։
12 տարեկանից հետո երեխաները ավելի են գերադասում կապույտ գույնը, որը մեծահասակների մեծամասնության ամենասիրելի գույնն է:
Գունային թերապիան գիտություն է, որը հիմնված է գույնի հատկությունների վրա: Այն հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդու մարմինն ունի յոթ գույն որոշակի հավասարակշոության մեջ, որի խախտման դեպքում օրգանիզմում անբարենպաստ փոփոխություններ են առաջանում։
Գույնը միջոց է, որր կարող է կարգավորել մեր մարմինն ու հոգեկանը, իսկ նրա ճիշտ կիրառման համար անհրաժեշտ է իմանալ նրա բնութագրերը, հասկանալ թե ինչ է դա, և որ դեպքերում է կիրառվում։
Հայտնի է, որ գույները լինում են տաք ու սառը։ Տաք գույներն են կարմիրը, նարնջագույնը, դեղինը, իսկ սառը գույներն են երկնագույնը, կապույտը և մանուշակագույնը: Կանաչը միջանկյալ տեղ է զբաղեցնում։
Կարմիր գույնը առավել ակտիվորեն է ազդում մարդու վրա, արթնացնում է կենսական ուժերը, էներգիան, կենսախնդությունը։ Սա կրքի և կամքի գույնն Է։ Օգտագործվում `է գործունեության ժամանակավոր ակտիվացման համար :
Նարնջագույնը առողջության գույնն է։ Այն խթանում է շփվողականությունն ու բարեհոգությունը, ստեղծում է առույգ, ուրախ տրամադրություն:
Այս գույնը կիրառվում է հուզական ծանրաբեռնվածությունների դեպքում և երբ հարկ է լինում կարճ ժամանակում կատարել հսկայական բարդ աշխատանք։ Այն նպաստում է նյութի յուրացմանն ու մտապահմանը, նյութի հետ ստեղծագործական աշխատանքում։ Այ հրաշալի միջոց է դեպրեսիայի հաղթահարման համար։
Դեղին գույնը նման է նարնջագույնին, այն ամրապնդում է, ակտիվացնում և բացում է մարդուն արտաքին դրական ներգործությունների համար, որը օգնում երկարացնել լավ տրամադրությունր։ Սա հույսի և լավատեսության գույնն է։ Դեղինը նաև բարձրացնում է ախորժակը։
Կանաչ գույնը չեզոք, նուրբ, հանգստացնող գույն է։ Պատահական չէ, որ մարդը հանգստանում է անտառում։ Այն դրականորեն է ազդում տեսողության վրա թուլացնում է ֆիզիկական և հոգեկան գերլարվածությունը, կայունացնում է ճնշում հանգստացնում է գլխացավը, օգնում է սրտամկանային անբարվոքությունների ժամանակ, հանգստի զգացողություն է առաջացնում, նպաստում է մարսողությանը։ Այս գույնը նախընտրում են նրանք, որոնք գտնվում են սեփական “ես”-ի որոնումներում նոր ուղիներ են փնտրում։
Երկնագույնը երկնոլորտի գույնն է այն նպաստում է կենսական գործըթացի թուլացմանն ու դանդաղեցմանը, աշխատունակության և հուզական լարվածության իջեցմանը, հանգստի առաջացմանը, օգնում է ինքնաճանաչմանը: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, բարենպաստ ազդեցություն է գործում հոգնածության և անքնության, ինչպես նաև կոկորդի և շնչառական համակարգի խանգարման ժամանակ։
Կապույտ գույնի ազդեցությամբ իջնում է աշխատունակությունն ու կենսական գործընթացների ակտիվությունը, թուլանում են հույզերը, առաջ է գալիս մտազբաղության պահանջ՝ ընդհուպ մինչև տխրություն։ Կապույտը բարենպաստ պայման է ստեղծում հանգիստ, ոչ ինտենսիվ մտավոր աշխատանքի համար և իջեցնում Է նրանից հոգնելու հավանականությունը։ Թուլացնում Է ախորժակը։
Մանուշակագույնը նախընտրող մարդիկ ձգտում են ինքնաճանաչման։ Այս գույնը հանգստացնում է, առաջ է բերում քնկոտություն, արթնացնում Է ավելի խոր ռեսուրսներ, քան կարող Է զգալ ֆիզիկական մարմինը։ Նրա չափազանց շատ ազդեցությունը հանգեցնում Է քնկոտության ե հոգնածության զգացողության։
Այն կանգնեցնում է ուռուցքների առաջացումն ու զարգացումը, թեթևացնում է ցավերը: