Օրերս «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ մոկսվայաբնակ երիտասարդ սկսնակ դիզայներ Լևոն Ռուբենիչի կապսուլային հավաքածուի ցուցադրությունը։
«Լռիր, ինձ ամուր գրկիր». այսպես է դիզայները վերնագրել իր երկրորդ հավաքածուն՝ նշելով, որ դրանով ուզում է բոլորին կոչ անել չվախենալ, ապրել այնպես, ինչպես ուզում են։
Սա դիզայների երկրորդ հավաքածուն է. առաջինը, որը ստեղծվել է 2014-ին, կոչվել է «Խատուտիկներ»։
«Ես հոգեբանորեն ծանր վիճակում էի, կորցրել էի սերը, չէի ուզում ոչ ոքի հետ խոսել և այդպես էլ որոշեցի հավաքածու ստեղծել»,- պատմում է դիզայները՝ նշելով, որ հավաքածույում գերակշռում են սևը, սպիտակը, վարդագույնը, արծաթագույնն ու գծավոր պրինտերը։
Լուսանկարները՝ Հրաչյա Ոսկանյանի