Երեխաների համար նախատեսված Ferrari-ն 97 հազար դոլար կնստի ծնողների վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեխաների համար նախատեսված Ferrari-ն 97 հազար դոլար կնստի ծնողների վրա

Riddelsdell՚s ընկերության ինժեներները հավաքել են Ferrari 512 Testarossa սպորտկարի փոքրացված պատճենը երեխաների համար:

Այս մասին հայտնել է Luxurylaunches-ը:

Ավտոմեքենան աշխատում է գազոնահնձիչի շարժիչով և կարող է ժամում մինչև 40 կիլոմետր թափառք հավաքել:

Ավտոմեքենայում կան ֆիրմային ղեկանիվ, պտույտների հաշվիչ և արագաչափ, իսկ սալոնում բազկաթոռները երեսված են կաշվով: Այս խաղալիքի գինն 97 հազար դոլար է: