Ժամանակակից կենսակերպի պայմաններում շատերն են 7 ժամից պակաս քնում: Fithacker.ru-ն գրում է, որ էներգետիկ ըմպելիքներն ու մի քանի բաժակ սուրճն ընդամենը մի քանի ժամով են էներգիա հաղորդում, սակայն երկարաժամկետ հեռանկարում առողջությունը լրջորեն տուժում է: Նորմալ աշխատանքի համար օրգանիզմը 7-8 ժամ հանգստի կարիք ունի: Քնի անբավարար քանակը կարող է ազդել հիշողության, առողջական վիճակի, արտաքին տեսքի, նույնիսկ սեռական կյանքի և ավելորդ քաշից ազատվելու կարողության վրա:
Դժբախտ պատահարներ
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ողբերգական պատահարների մեծ մասի պատճառը քնի պակասն է: Այս դեպքում մարդիկ ավելի ուշ են արձագանքում:
Ազդում է մտածողության վրա
Քունը մեծ նշանակություն ունի ուղեղի աշխատանքի համար: Քնի անբավարար քանակը բացասաբար է ազդում ճանաչողական գործառույթների վրա: Տուժում են ուշադրությունը, կենտրոնանալու, որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողությունը:
Առողջական խնդիրներ
Սրտային հիվանդություններ, սրտի նոպա, սրտային անբավարարություն, սրտի անկանոն զարկեր, արյան բարձր ճնշում, կաթված, դիաբետ… Սրանք հիվանդություններից ընդամենը մի քանիսն են, որոնք կարող են առաջանալ քնի անբավարար քանակի դեպքում:
Նվազեցնում է սեռական ցանկությունը
Մասնագետները նշում են, որ քնի պակաս ունեցող մարդկանց սեռական ցանկությունը նվազում է:
Դեպրեսիա
Ժամանակի ընթացքում քնի խանգարումները կարող են նպաստել դեպրեսիայի նշանների զարգացմանը: 2005թ. «Քունն Ամերիկայում» հարցման ընթացքում պարզվել է, որ մարդիկ, ում մոտ դեպրեսիա, անհանգստություն է ախտորոշվել, քնում են 6 ժամից պակաս:
Ստիպում է ավելի մեծ տեսք ունենալ
Մաշկի դեղնությունն ու աչքերի այտուցվածությունը հաճախ քիչ քնելու հետևանք են: Եթե մարդը պարբերաբար նորմալ չի քնում, կարող են առաջանալ կնճիռներ, մուգ շրջանակներ աչքերի շուրջ:
Հիշողության կորուստ
Քնի անբավարար քանակը մեծապես ազդում է հիշողության որակի վրա:
Ավելորդ քաշ
Մասնագետները նշում են, որ քնի անբավարար քանակը կապված է քաղցի զարգացման մեծացման և ճարպակալման հետ: 2004թ. անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդիկ, ովքեր 6 ժամից քիչ են քնում, 30 տոկոսով ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ:
Դատողության վատացում
Քնի անբավարար քանակը լուրջ բացասական ազդեցություն է ունենում դատողություններ անելու կարողության վրա:
Մահ
Ըստ որոշ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր 5 ժամ կամ ավելի քիչ են քնում, գրեթե երկու անգամ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը