Takprosto.cc կայքը գրում է, որ հարկավոր է սահմանափակել նշված մրգի օգտագործումը՝ ավելորդ քաշի առաջացումից խուսափելու համար։ Կայքը ներկայացրել է նաև այլընտրանքային միջոցներ, որոնցով կարող եք փոխարինել դրանք։
Ծիրան։ Ծիրանը բավական ծանր է նյութափոխանակության համար։ Այն հեշտությամբ հանգեցնում է որովայնի գրգռվածության։ Բացի այդ՝ ծիրանը նյութ է պարունակում, որը նպաստում է սինիլային թթվի արտադրությանը։ Սա կարող է սրտխառնոց առաջացնել։ Այդ պատճառով էլ դիետոլոգները խորհուրդ են տալիս միանգամից 3-ից ավելի ծիրան չօգտագործել։ Փոխարենը՝ կազմվածքի համար շատ օգտակար է ելակը, որն օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ։ Այն մեծ քանակով ջուր, վիտամին C, մանրաթելեր է պարունակում և շատ քիչ քանակով շաքար։
Տանձ։ Տանձը, իհարկե, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, սակայն կարող է աղիքային խանգարումներ և փորկապություն առաջացնել։ Այն կարող եք փոխարինել սեխով և ձմերուկով։ Սրանք մեծ քանակով շաքար, բայց նաև մեծ քանակով ջուր են պարունակում և միզամուղ հատկություն ունեն, ինչի շնորհիվ օգնում են օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Սրանք խորհուրդ է տրվում օգտագործել նաև ակնեի և երիկամներում քարերի առկայության դեպքում։
Ավոկադո։ Սա, անխոս, չափազանց օգտակար միրգ է։ Սակայն այն մեծ քանակով կալորիաներ է պարունակում։ Այդ պատճառով էլ, եթե պայքարում եք ավելորդ կիլոգրամների դեմ, հարկավոր է ուտել քիչ քանակով առավոտյան ժամերին կամ որոշ ժամանակով այն բացառել սննդակարգից։ Ավոկադոն կարող եք փոխարինել հատապտուղներով, որոնք քիչ քանակով շաքար են պարունակում, մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ։ Բացի այդ՝ դրանք օրգանիզմին օգնում են կոլագեն արտադրել և նպաստում են ճարպերի այրմանը։
Խաղող։ Խաղողը խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն։ Դրանք մեծ քանակով շաքար են պարունակում, իսկ կեղևը բավական դժվար է մշակման ենթարկվում։ Խաղողը փոխարինեք խնձորով։ Այն հագեցնում է քաղցը, պարունակում է մի շարք օգտակար միկրոէլեմենտներ, մանրաթելեր և հակաօքսիդանտներ։
Բանան։ Բանանը երկար է մշակման ենթարկվում և նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Եթե չեք ցանկանում քաշ հավաքել, օրվա ընթացքում կերեք միայն մեկ բանան։ Այն կարող եք փոխարինել գրեյպֆրուտով, որը թիվ մեկ միրգն է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն արդյունավետորեն այրում է ճարպը, օգնում ազատվել ցելյուլիտից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը