Ազատվեք 10 կիլոգրամ տոքսիններից պարզ բաղադրիչների օգնությամբ
Advertisement 1000 x 90

Ազատվեք 10 կիլոգրամ տոքսիններից պարզ բաղադրիչների օգնությամբ

Fithacker.ru-ն գրում է, որ շատերը խնդիրներ ունեն հաստ աղու առողջության հետ կապված։ Խնդիրների մեծ մասն առաջանում է սխալ սննդակարգի հետևանքով, ինչը խոչընդոտում է օրգանիզմի մաքրմանը։ Գոյություն ունեն խնդրի լուծման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ բնական միջոցներ, որոնք կօգնեն արագ մաքրել հաստ աղին։ Այն քիմիական որևէ միջոց չի պարունակում և կողմնակի ազդեցություն չի ունենում։ Պատրաստման եղանակը ևս շատ պարզ է։ Բաղադրիչները հարուստ են սննդարար նյութերով, որոնք կամրացնեն առողջությունը։

Բաղադրիչներ

  • 1 խնձոր
  • 1 բաժակ ջուր
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր։

Պատրաստման եղանակը

  1. Լվացեք խնձորն ու մասերի բաժանեք։
  2. Մեղրի ու ջրի հետ լցրեք բլենդերի մեջ։
  3. Խառնեք դրանք, ապա ավելացրեք չիայի ու կտավատի սերմերը, գդալով խառնեք մի քանի րոպե։

Ստացվածը հարկավոր է ընդունել 3 շաբաթվա ընթացքում՝ օրվա ընթացքում 1 անգամ։ Այն կօգնի մաքրել հաստ աղին և կլավացնի առողջությունն ընդհանուր առմամբ։ Սա կնպաստի նաև քաշի նվազմանը՝ արագացնելով նյութափոխանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը