Ավտոմոբիլներ արտադրող բրիտանական McLaren ընկերությունը ստեղծել է P1 հիբրիդային շարժիչով ավտոմեքենայի՝ ռոուդսթերի փոքր մոդելը: Ավտոմեքենան աշխատում է մարտկոցներով և նախատեսված է մինչև յոթ տարեկան երեխաների համար։
Ավտոմոբիլում առկա են երեք արագություններ. թափառքի համար պահանջվում է երկու վայրկյան, մեքենան նաև կարող է ընթանալ հետընթաց շարժմամբ: Բացի դրանից, մեքենայում կա MP3 նվագարկիչ և երաժշտական համակարգ՝ մանկական երգերով: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին և կարժենա 485 դոլար: