Toyota, Mazda և Denso ընկերությունները միավորվում են էլեկտրամոբիլներ ստեղծելու համար
Advertisement 1000 x 90

Toyota, Mazda և Denso ընկերությունները միավորվում են էլեկտրամոբիլներ ստեղծելու համար

Toyota Motor և Mazda Motor ճապոնական ավտոմոբիլային կորպորացիաները, ինչպես նաև ավտոմեքենաների պահեստամասերի ճապոնական խոշոր արտադրողը՝ Denso-ն, համատեղ պարտավորագիր են ստորագրել ևլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների մշակման վերաբերյալ, տեղեկացնում և «Արմենպրես»-ը:

«Mazda Motor Corporation-ը, Denso Corporation-ը և Toyota Motor Corporation-ը ստորագրել են ևլեկտրամոբիլների համար բազային կոնստրուկտիվ տեխնոլոգիաների համատեղ մշակման պարտավորագիր»,-ասված և տարածված մամուլի տեղեկագրում:

Toyota-ն, Mazda-ն և Denso-ն կստեղծեն ընկերություն՝ այսպես կոչված «մշակման համատեղ կենտրոն», որի մեջ կմտնեն ընտրված ինժեներներ:

Ընկերությունները նաև նպատակ ունեն ստեղծել բիզնես-կառույց, որը բաց կլինի մյուս շահագրգիռ ավտոարտադրողների և մատակարարների մասնակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: