Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթն իր Yeezy նոր հավաքածուի ցուցադրության հյուրերին կիսագուլպաներ է ուղարկել սովորական հրավիրագրերի փոխարեն: Այդ մասին հայտնել է HighSnobiety-ն:
Ցուցադրությունն անցկացվելու է Փարիզում կազմակերպվող Նորաձևության շաբաթի շրջանակներում: Դրա ամսաթիվն առայժմ չի բացահայտվում:
Բեժագույն երկար կիսագուլպաների վրա կա Season 6 մակագրությունը, ինչը նշանակում է Ուեսթի վեցերորդ հավաքածու: Սկզբնապես պլանավորվում էր, որ շոուն տեղի կունենա Նյու Յորքում: