Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը իր YouTube-ալիքում տեսագրություն է հրապարակել, որը նվիրված է Փարիզում կազմակերպվող Նորաձևության շաբաթի շրջանակներում գարուն-ամառ-2018 ցուցադրության նախապատրաստմանը:
Կադրերում երևում է, թե աշխատողներն ինչպես են հանպատրաստից քարանձավ ստեղծում զրոյից, իսկ հետո նրա պատերն ու սյուները ներսից զարդարում հայելիներով: