Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի էսքիզը: Այս մասին հայտնել է BBC News-ը:
Ածխով արված դիմանկարը հայտնի է որպես «Մոննա Վաննա» (Monna Vanna):
Այն 1862 թվականից պահվում է Փարիզի մերձակա Շանտիյիի Կոնդե թանգարանում և այդ ամբողջ ժամանակ համարվել է այլ նկարչի գործ:
Սակայն մի շարք փորձաքննություններից հետո, որոնք կատարել են Լուվրի աշխատակիցները, հայտնվեցին հիմքեր կարծելու, որ գծանկարին մասնակից է եղել նաև դա Վինչին ինքը:
Լուվրի աշխատակից Բրունիո Մոտինը հաստատել է, որ «Մոննա Վաննան» նկարվել է դա Վինչիի կյանքի տարիներին և աչքի է ընկնում շատ բարձր որակով: Սակայն, նրա խոսքով՝ ուրվանկարի մի մասը, ամենայն հավանակնությամբ, պատկանում է ոչ այդ գեղանկարչի վրձնին, քանի որ արված է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ է եղել:
«Մոնա Լիզայի» կամ «Ջոկոնդայի» լրիվ անվանումն է «Տիկին Լիզա Ջոկոնդոյի դիմանկարը»: Նկարը դա Վինչին ստեղծել է 1503 – 1505 թվականներին: Բնորդ է համարվում Լիզա Գերարդինին՝ Ֆլորենցիայից մետաքսի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը: