Մթերք, որ կանայք չպիտի օգտագործեն. սև ցուցակ
Advertisement 1000 x 90

Մթերք, որ կանայք չպիտի օգտագործեն. սև ցուցակ

Lady-journal.info-ն գրում է, որ «սև ցուցակում» ներառված այս մթերքը խորհուրդ չի տվում կանանց։

Յուղով տապակած մթերք։ Ձիթապտղի յուղով տապակած մթերքը վնասակար է յուրաքանչյուր մարդու և հատկապես՝ կանանց առողջության համար։ Այդ մթերքը նյութափոխանակության համակարգի օրգաններին թույլ չի տալիս նորմալ աշխատել, նպաստում է ցելյուլիտի, բշտիկների առաջացմանը։ Տապակած մթերքը փոխարինեք շոգեխաշածով։

Սպիտակ հաց և մակարոն։ Սրանք գեղեցիկ մարմին ունենալու առաջին թշնամիներն են։ Այս մթերքը կարող է սիրտ-անոթային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել, ընդ որում, ոչ միայն կանանց շրջանում։ Այս մթերքը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի։ Սպիտակի փոխարեն՝ սև և թեփով պատրաստված հաց օգտագործեք։

Մարգարին։ Մարգարինը մեծ քանակով բուսական ճարպ է պարունակում, որը բարձրորակ չէ և վատ հետևանքներ է ունենում. նվազեցնում է «լավ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «վատ» խոլեստերինի մակարդակը։ Մարգարինը փոխարինեք կարագով, բայց օգտագործեք քիչ քանակով։

Սպիտակ բրինձ։ Գոյություն ունի թյուր կարծիք, թե սպիտակ բրինձը շատ օգտակար է, մարդու օրգանիզմի համար բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։ Հարկավոր է հիշել, որ սպիտակ բրինձն ածխաջուր է, որի բաղադրության մեջ բացակայում են օգտակար վիտամինները, իսկ օսլայի քանակը բավական մեծ է։ Սպիտակ բրինձը փոխարինեք շագանակագույնով, որը մի քանի անգամ ավելի շատ վիտամին B և սննդային մանրաթելեր, բջջանյութ ու հանքային նյութեր է պարունակում։

Շաքար։ Շաքարը վնասում է իմունային համակարգին, խախտում նյութափոխանակության պրոցեսների հավասարակշռությունը, բայց օրգանիզմին ոչ մի դրական բան չի տալիս։ Շաքարի օգտագործումից ազատվելը բավական հեշտ է. ընդամենը մի շաբաթ շաքար մի օգտագործեք, և այն ուտելու ցանկություն այլևս չեք ունենա։ Սպիտակ շաքարը փոխարինեք բնական մեղրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը