9 համեղ ըմպելիք, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակությունը
Advertisement 1000 x 90

9 համեղ ըմպելիք, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակությունը

Steptohealth.ru-ն գրում է, որ, եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունն ու նիհարել, կամ պարզապես օրգանիզմը մաքրել տոքսիններից, ուշադրություն դարձրեք այս ըմպելիքներին:

  1. Անանուխով ըմպելիք. բաղադրիչներ
  • 7 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 70 գրամ
  • 7 բաժակ ջուր՝ 1.7 լիտր
  • մի կապ անանուխի տերևներ
  • 1-2 կիտրոն:

Պատրաստման եղանակը

  • Նախ հարկավոր է պատրաստել կանաչ թեյը: Այն ըմպելիքի հիմնական բաղադրիչն է, որը հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը:
  • Տարայի մեջ անհրաժեշտ քանակով ջուր լցրեք, եռացրեք, ավելացրեք 7 ճաշի գդալ կանաչ թեյ:
  • Թողեք թրմվի 10-15 րոպե, սառեցրեք:
  • Ավելացրեք անանուխի տերևները և կտրատած կիտրոնը:

Օգտագործման եղանակը

  • Պատրաստի ըմպելիքը պետք է թրմվի մի քանի ժամ:
  • Ապա հարկավոր է այն ամբողջ գիշեր թողնել սառնարանում:
  • Առավոտյան կարող եք օգտագործել ըմպելիքը: Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 1 բաժակ: Խմեք այն 1 շաբաթ: 1 շաբաթից արդեն կզգաք դրական փոփոխությունը:
  1. Ելակով կոկտեյլ: Այս կոկտեյլը կօգնի օրգանիզմը հագեցնել պրոտեիններով, որոնց շնորհիվ կպահպանեք մկանային զանգվածը: Բացի այդ՝ ելակը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:

Բաղադրիչներ

  • 2 բաժակ յուղազրկված կաթ՝ 500 մլ
  • 1 բաժակ ելակ՝ 150 գրամ
  • ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
  • քիչ քանակով ճարպեր պարունակող 1 բաժակ բնական յոգուրտ՝ 200 գրամ
  • ½ բաժակ կտավատի սերմեր՝ 45 գրամ:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված:

  1. Մրգային կոկտեյլ: Գրեյպֆրուտը միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք այն դարձնում են իդեալական մթերք՝ նյութափոխանակությունն արագացնելու համար:

Բաղադրիչներ

  • 2 գրեյպֆրուտի հյութ
  • 2 կտոր արքայախնձոր
  • 1 բաժակ ազնվամորի՝ 150 գրամ
  • ½ բաժակ ջուր՝ 100 մլ:

Պատրաստման եղանակը

  • Պատրաստեք գրեյպֆրուտի հյութը և լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք արքայախնձորն ու ազնվամորին:
  • Ավելացրեք կես բաժակ ջուր:
  • Երբ միասեռ զանգված ստանաք, ըմպելիքը պատրաստ է օգտագործման:
  1. Խնձորով կոկտեյլ: Խնձորն օգնում է մաքրել օրգանիզմը, նպաստում ճարպերի այրմանը: Այն նաև հնարավորություն է տալիս ամրացնել մկանային զանգվածը և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ անյուղ, բնական յոգուրտ՝ 200 գրամ
  • 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
  • 1 խնձոր
  • ½ բաժակ նուշ՝ 75 գրամ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
  • դարչին՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

  • Յոգուրտն ու յուղազրկված կաթը խառնեք բլենդերում:
  • Մանրացրեք խնձորը, հեռացրեք սերմերը, լցրեք բլենդերի մեջ:
  • Ավելացրեք նուշն ու խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք:
  • Կարող եք ավելացնել մեղրն ու դարչինը՝ ըստ ցանկության:
  1. Շոկոլադե կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով պրոտեիններ է պարունակում: Դրան ավելացվում է նաև սուրճ, ինչի արդյունքում նյութափոխանակությունն արագանում է: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել սպորտով զբաղվելուց մեկ ժամ առաջ:

Բաղադրիչներ

  • 2 բաժակ անյուղ կաթ՝ 500 մլ
  • շոկոլադ կամ կակաո՝ առանց շաքարի
  • ½ բաժակ վարսակի փաթիլներ՝ 50 գրամ
  • 1 թեյի գդալ սուրճ՝ 5 մլ
  • մեղր՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Հենց միասեռ զանգված ստանաք, կարող եք օգտագործել ըմպելիքը:

  1. Համեմունքներով թեյ: Բաղադրիչներ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 ճաշի գդալ կանաչ թեյ՝ 10 գրամ
  • մեղր՝ ըստ ցանկության
  • մի փոքր կայենյան պղպեղ
  • 1 ճաշի գդալ մանրացած դարչին՝ 10 գրամ:

Պատրաստման եղանակը

  • Պատրաստեք կանաչ թեյը:
  • Ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ:
  • Ավելացրեք մեկ ճաշի գդալ դարչին: Լավ խառնեք:
  1. Մանդարինով և մանգոյով պատրաստված սմուզի: Այս սմուզին իդեալական համադրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արագացնել նյութափոխանակությունը: Այն օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ մանգո՝ 150 գրամ
  • 2 մանդարին
  • Կայենյան պղպեղ՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը: Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները:

  1. Հապալասով կոկտեյլ: Այս կոկտեյլը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Այն հնարավորություն կտա արագացնել նյութափոխանակությունը, մաքրել երիկամները: Հապալասն օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ է պարունակում, որոնց շնորհիվ օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ հապալաս՝ 150 գրամ
  • 1 բաժակ կաթ՝ 250 մլ:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Եթե հապալաս օգտագործելու հնարավորություն չունեք, այն կարող եք փոխարինել այլ հատապտուղներով:

  1. Ձմերուկի հյութ: Ձմերուկը ամինաթթու է պարունակում, որը մասնակցում է նյութափոխանակության և ճարպերի այրման գործընթացներին:

Բաղադրիչներ

  • 1 բաժին ձմերուկ՝ առանց սերմերի:

Պատրաստման եղանակը: Հեռացրեք ձմերուկի սերմերը, խառնեք բլենդերում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը