Chanel ֆրանսիական նորաձևության տունը Փարիզում կազմակերպված Նորաձևության շաբաթի վերջին օրը ցուցադրել է հագուստի գարուն-ամառ-2018 հավաքածուն: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:
Շոուի ամենատպավորիչ դետալը, որը միավորել է հարթակ բարձրացած բոլոր մոդելներին, դարձել են տարբեր երկարության ճտքավոր կոշիկները՝ ցածր ամուր կրունկով, թիկնոցները, ձեռնոցները և թափանցիկ մոմլաթից պատրաստված կարճ-կարճ բոլորքով գլխարկները: Զարդերը նույնպես թափանցիկ էին:
Անփոփոխ են մնացել տվիդային զգեստները, ժակետները և շալվարի հետ գունավոր կոստյումները: Նաև շարքում ցուցադրել են լայն ջինսեր, ջինսե կիսավերարկուներ և ծոպավոր լայն շրջազգեստներ: