Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Advertisement 1000 x 90

Դանդուռով և կարտոֆիլով աղցան

Բաղադրությունը`

1 կապ դանդուռ

2 հատ կարտոֆիլ

1 պճեղ սխտոր

0,5 հատ գլուխ սոխ

համեմ

օրեգանո

սև և կարմիր պղպեղ

քացախ

ձեթ

աղ

Պատրաստման եղանակը`

1․ Դանդուռը լվանալ սառը ջրով և 30 րոպե պահել 1 լ ջրով և 1 ճ/գ աղով պատրաստած լուծույթի մեջ։ Ջրքամել և առանձնացնել տերևները։ Վրան ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը, համեմը։ Համեմել աղով, օրեգանոյով, սև և կարմիր պղպեղներով, քացախով, ձեթով։ Բոլորը միասին լավ խառնել։

2․ Կարտոֆիլը լվանալ, մաքրել և խաշել։ Կտրատել միջին չափի խորանադիկներով։ Ավելացնել դանդուռի վրա և խառնել։ Թողնել 30 րոպե, որպեսզի համերը միանան։

Բարի ախորժակ