НТВ հեռուստաալիքով ցուցադրվող «Տեսնում եմ՝ գիտեմ» ֆիլմի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը բացահայտում է հաջողված ֆիլմի գաղտնիքները: Պարոն Սողոմոնյանը քաղաքագիտության դոկտոր է, ուսումնասիրում է հաղորդակցության խնդիրները:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ 7.days.ru-ին տված հարցազրույցից:
– Համարձակվում եմ ենթադրել, որ ֆիլմը Ձեզ համար հերթական գիտափորձի համար լաբորատորիա էր:
– Որոշ չափով այո: Աշխարհը փոխվում է, հարաբերությունների նոր կարծրատիպեր են ձևավորվում: Եվ այդ իմաստով կարևոր է՝ ուղերձը, որը հեռարձակեցինք էկրանից. մարդը պետք է ավելի ուշադիր լինի, ավելի խորը ներթափանցի դիմացինի ներաշխարհը: Հակառակ դեպքում, եթե անգամ նույն լեզվով ենք խոսում, կդադարենք միմյանց հասկանալ: Իսկ դա շուտ կհանգեցնի բիբլիական Բաբելոնին:
– Իսկապե՞ս սերիալում օգտագործվել են պատմություններ, որոնք հոգեբանների հետազոտությունների նկարագրություններ են:
– Այո, պարզապես ֆիլմում սոսկ պատմությունները չեն, այլ իմաստը, կառուցվածքը: Օրինակ՝ Ժակ Լականն ու Գյուստավ Յունգը նկարագրում են «գոռ բախտի» սինդրոմով հիվանդներին: Այդ մարդկանց թվում է, թե իրենք աշխարհը դժբախտացնում են, որ իրենց ճակատագիրը՝ սարսափելի ողբերգություններն են, ասես, իրենք էլ ձգտում են նման իրավիճակների մեջ հայտնվել: Բնականաբար, ոչ մի կոնկրետ դեպք չենք նկարագրել, թողել ենք միայն սխեման:
Այսպես, ստեղծվեց ֆուտբոլիստի մի կերպար, ում սպառնում են, իսկ կինը փորձում է օգնել նրան: Նրա նախկին երկու սիրած տղամարդիկ տարբեր պատճառներով մահացած են լինում և կինն ինքն իրեն է մեղադրում այդ ամենի համար: Եվ հիմա այդ կնոջը թվում է, թե ամեն բան կրկնվելու է, միաժամանակ, նա սպասում է այդ դժբախտությունը: Երբ վտանգն անցնում է, ինքն է ուզում սպանել ամուսնուն, միայն թե այդ «գոռ բախտը» գա, անցնի, գնա…
«Վազք շրջանով» սերիայում սպանում են մեծ ավիաընկերության տնօրենին: Մարդասպանը, ինչպես հետո պարզվում է, նախկին կառավարիչն է լինում: Ընկերության ակունքում է եղել. իր ջանքերի շնորհիվ է ծաղկել, զարգացել: Ամեն բան վաճառում է, հեռանում ակտիվ կյանքից, մեկնելով Ավստրիա: Սակայն, նա աշխատամոլ է, չի կարողանում առանց ակտիվ կյանքի: Նա պատրաստ է հեռացնել բոլոր նրանց, ոքվքեր կանգնած են իր ճանապարհին:
Հոգեբանները նման երևույթները կոչում են գերսևեռվածության պոռթկումներ, երբ մարդը ներքին էներգիան սպառելու միայն մեկ ուղղություն է ընկալում: Եվ դա հատուկ չի արվում, այլ կերպ պարզապես չի կարողանում: Որոշակի շեմի հասնելով, այդ տիպն այլևս վերադասավորվելու ընդունակ չէ: Ներկայացվում է, թե հերոսն ինչպես վերադառնալով ընկերոջ թաղումից մխրճվում է աշխատանքի մեջ, քանի որ այլ կերպ չի կարող ապրել:
– Դուք առաջին անգամ եք եղել նկարահանման տաղավարում: Ի՞նչ տպավորություն ստացաք:
– Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են բեմականացվում մեծ տեսարանները, ուր շատ մարդիկ են մասնակցում: Ինչ դեկորացիա է օգտագործվում, տաղավարը, ուր 50 ավել տեսարան պետք է ներկայացվի: Անխոս, ժամանակակից տեխնոլոգիաները ցնցում են: Ուշադիր հետևում էի ռեժիսոր Ալեքսեյ Լուկանովի աշխատանքին: Նա հիանալի ֆիլմեր դեռ կնկարի, քանի որ չի դադարում սովորել: Նա փորձարար է, շարունակ նոր գաղափարներ է կյանքի կոչում:
Ինչպես ասում են, երբեք պետք է չէ կանգ առնել ինքնակատարելագործման ճանապարհին: Հուսով եմ, կկարողանամ այդ ոգով երեխաներիս էլ դաստիարակել: Ես և կինս՝ Աննան, երկու երեխա ունենք: Աղջիկս՝ Մաշան 6 տարեկան է, սովորում է երկրորդ դասարանում: Աղջիկս իր տարիքի համար ունի չափազանց սլացիկ տրամաբանություն, հումորի լավ զգացողություն, արդարամիտ է: Տղաս՝ Էռնեստը, 4 տարեկան է, և առանց մեր միջամտության կարողանում է կարդալ և խոսել հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տանը կատակում ենք, ուզում ենք Վիկիպեդիայում էջ բաց անել իր անունով և գրել Էռնեստ Սողոմոնյան կրտսերը պոլիգլոտ է:
– Իսկ Դուք շարունակո՞ւմ եք ինքնակատարելագործվել:
– Կենցաղային հարթությունում, արդեն երկու տարի է չեմ ծխում: Սկսել եմ կանոնավոր կերպով մարզադահլիճ հաճախել: Ինձ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում ֆրանսիացի երկու հեղինակների՝ Ժիլ Դելեզի «Իմաստի տրամաբանությունը» և Կլոդ Ղևի-Սթրոսի՝ «Հումը և եփածը» աշխատությունները: Կլանված ուսումնասիրել եմ: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ինքնաճանաչման ուղու վրա են և առհասարակ՝ Մարդ ճանաչողության:
Մասնագիտական ոլորտում նոր աշխատանք եմ ձեռնարկել: Ռուս և հայ գործընկերների՝ լեզվաբանների և քաղաքագետների հետ, աշխատում ենք նոր գիտական ժողովածուի վրա, որը նվիրված է քաղաքական դիսկուրսների ուսումնասիրությանը: Մի քանի օրից, հոկտեմբերին, «Политическая наука» ամսագրում կտպագրվի իմ «Метаморфозы коммуникаций в публичном дискурсе» հոդվածը, որը նվիրված է այսօրվա հաղորդակցության արագ փոփոխվող մեխանիզմներին:
– Մարդկանց մեջ ի՞նչն է Ձեզ շատ զարմացնում. որակը՞, զգացումները՞…
– Սերը, սիրո անսահմանությունը, հագեցածությունը: «Սովորական հրաշք» ֆիլմում ինձ մի խոսք գերեց. «Երջանիկ են այն անմիտները, ովքեր սիրահարվում են այնպես, ասես հավերժ ապրելու են»: Այդ թեմայի շուրջ ավելի խորիմաստ տեսակետ երբևէ չեմ լսել…
– Կշարունակե՞ք հեռուստատեսության հետ Ձեր համագործակցությունը:
– Դեբյուտից մեծ հաճույք ստացա և իհարկե, կուզեմ ինչ-որ նոր գործ անել: Ի դեպ, НТВ հետ նոր նախագծերի քննարկումները ընթացքի մեջ են…
Նատալյա Նիկոլայչիկ
7days.ru