Բաղադրիչներ
Ջուր – 250 մլ
Շագանակագույն շաքարավազ – 150-200 գ
Վանիլին – 1 տուփ
Կակաո – 50 գ
Բուսայուղ – 80 մլ
Աղ – 1 պտղունց
Փխրեցուցիչ – 10 գ
Շաքարի փոշի
Ալյուր – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ:
Խառնել շաքարավազի, վանիլինի, կակաոյի և աղի հետ:
Ավելացնել տաք ջուր, բուսայուղ և լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Խմորը լցնել թղթե բաժակների մեջ:
Թխել նախապես տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:
Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը