- Եթե ինքներդ ձեզ հիանալի չեք զգում, հիանալի տեսք ունենալ չեք կարող:
- Բազային պաստելային երանգները պակաս էլեգանտ չեն նայվում, քան Total Black Look-ը:
- Գտեք մի բան, որը Ձեզ միշտ կսազի և կատարյալ տեսքի գրավական կլինի:
- Բեժ գույնի կոշիկները վիզուալ երկարացնում են ոտքերը:
- Յուրաքանչյուր հագուստի մեջ ամենագլխավորը ճիշտ ձևվածքն է:
- Եթե Դուք ընտրեք լավ, հարմար կրծկալ, ցանկացած հագուստ Ձեզ վրա հիանալի կնստի:
- Ավելի լավ է մի բան ավելի հագնել, քան պակաս:
- Հորիզոնական գծերով հագուստը դասական ժանր է, այլ ոչ թե կազմվածքի թշնամին:
- Դեմքը ներդաշնակ դարձնող մեկ, սակայն ընտիր արևապաշտպան ակնոցը արժե նրա վրա ծախսած գումարն ու ժամանակը:
- Ջինսերը կամ պետք է մուգ կապույտ լինեն, կամ կապույտ: Մնացածների չսազելու հավանականությունը մեծ է:
- Մի խորշեք գոտիներից գոտկատեղն ընդգծելու համար այնտեղ, ուր անհրաժեշտ է:
- Ժամանակն անցնում է, սակայն ուղտի գույնի վերարկուն մոդայից դուրս չի գալիս երբեք:
- Սևն ու մուգ կապույտը ոչ միայն կարելի է, այլև պետք է կրել միասին:
- Եթե չգիտեք ինչ հագնել, հագեք սպիտակ կեդեր:
- Երեկոյան զգեստ պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, բայց պարտադիր չէ, որ այն սև լինի:
- Ոչինչ այնպես չի փրկում արտաքին տեսքն առավոտյան, որքան ձեռքի գոլորշիով աշխատող արդուկը:
- Կաշվե պիջակն իրեն արդարացնող ներդրում է:
- Մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստները զարդարում են բացարձակապես ցանկացած կնոջ:
- Ձիգ ներքնազգեստը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, և մեկնարկային չափսից կախված չէ:
- Թևքը կատարյալ տեսքի բերելու համար նախ արդուկեք մանժետից մինչև արմունկը, ապա՝ կրկին մինչև վերև:
- Ցանկացած կերպար կարելի է զարդարել սովորական շարֆով:
- Ցանկացած անհասկանալի իրավիճակում ընտրեք որակը՝ քանակի փոխարեն:
- Իրերն ու աքսեսուարները պետք է ոչ թե համադրվեն միմյանց հետ, այլ լրացնեն իրար:
- Եթե ինչ-որ բան մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չեք կրել, տվեք այն դրա կարիքն ունեցողներին:
- Գոտկատեղում ակցենտ ունեցող կոմբինեզոնը միշտ թանկ և շահեկան տեսք ունի:
- Հագեք այն, ինչ Ձեզ իսկապես սազում է և համապատասխան է ձեր տարիքին:
- Կատարյալ իր ընտրելու համար գտեք Ձեր չափսին համապատասխանողը, ապա մեկ չափս մեծն ու փոքրը, և համեմատեք միմյանց հետ;
- Փոքրիկ խորամանկություն: Հագուստի վրա օծանելիք ցողեք այն ժամանակ, երբ այն կախիչին է, այլ ոչ՝ Ձեզ վրա: Այդպես բույրն ավելի երկար կպահպանվի:
- Ուրիշների գաղափարները կրկնելը միշտ չէ, որ պլագիատ է: Երբեմն դրան ոգեշնչում են կոչում:
- Գտեք Ձեր մաշկի գույնը լրացնող 3 գույն և Ձեզ համար գնեք վերնաշապիկ, սպորտային հագուստ և բլուզ այդ գամմայի մեջ: Ահա և ձեզ բազային զգեստապահարան:
- Սպիտակ վերնաշապիկն օգնում է ելք գտնել ցանկացած իրավիճակում, երբ հագնելու բան չկա:
- Միշտ կարդացեք իրը խնամելու ցուցումը: Դա կխնայի ժամանակ, նյարդեր և գումար:
- Վերարկուն միշտ քիմմաքրման տարեք սեզոնի վերջում:
- Սուպերմոդայիկ իրեր սահմանափակ բյուջեի դեպքում մի գնեք: Այդ գումարը ներդրեք դասական հագուստ ձեռք բերելու մեջ:
- Ծղոտե գլխարկը լողափնյա կերպարի և Ձեր մաշկի բարեկամն է:
- Զարդեր կրեք ամեն օր: Դրանք տրամադրություն են բարձրացնում:
- Միշտ Ձեր չափսով զգեստ ընտրեք ու հագեք, միշտ:
- Վերնահագուստ և կոշիկ առավելապես սեզոնի վերջում գնեք:
- Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում համադրել Ձեր զգեստապահարանի առնվազն 3 իրի հետ, մի գնեք դա:
- Հարթ, տափակ կոշիկի ներբանը կարող է բարձրակրունկներից վատ տեսք չունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը