Աշուն-Ձմեռ 2017-18 սեզոնին աչքերի դիմահարդարման գլխավոր թրենդները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշուն-Ձմեռ 2017-18 սեզոնին աչքերի դիմահարդարման գլխավոր թրենդները. wnews.am

Տեսականորեն դիմահարդարման բոլոր առաջատար ապրանքանիշերը  ներկայացրել են իրենց նոր հավաքածուները, որոնցից կարելի է ենթադրել, թե որոնք են աշուն-ձմեռ սեզոնին աչքերի դիմահարդարման գլխավոր թրենդները։

Դիմահարդարման ամառային մինիմալիզմից հետո աշունը թույլ է տալիս փոքր-ինչ ակտիվ դիմահարդարում. Wnews.am-ը ներկայացնում է այս սեզոնի աչքերի դիմահարդարման վեց գլխավոր թրենդները։

Սև աչքեր.

Black eyes. դիմահարդարների մեծ սերը դեպի սևը։ Ամեն տարի մեզ առաջարկում են նոր միջոցներ, իրենց կիրառմամբ՝ «ավելի սև»։  «Մի փորձեք լինել Միսս կատարելություն,- ասում է Balmain, Elie Saab և Saint Laurent ապրանքանիշերի պոդիումային դիմահարդար Տոմ Պեշոն՝ շարունակելով,- անգամ անխնամությունը ձանձրալի է։ Եղեք ինքնատիպ, բողոքական։ Դա կարելի է անել տարբեր ձևերով. ինչ-որ մեկը նայելով դրան՝ կհիշի Քեյթ Մոսի բուռն երիտասարդությունը։ Գլխավորն այն է, որ սևի մեծ քանակն ու մաքսիմալ թափթփված տարածումը երաշխավորում է սուպերաստղի հայացք»։

Marc Jacobs

Versace, Emilio de la Morena, Balmain

Chloe

Ուլտրաերկար ստորին թարթիչներ.

Այստեղ ամեն ինչ պարզ է. ակցենտավորե’ք։

Դա կարելի է անել երեք տարբեերակով. ներկեք միայն ստորին թարթիչները, ստորինը ներկեք ավելի ինտենսիվ, քան վերինը կամ արհեստական թարթիչներ դրեք։

Յուրահատուկ շքեղություն է փարթամ «սարդի թաթեր» էֆեկտը։

Jeremy Scott

Chanel

Tadashi Shoji

Քոլորբրոքինգ.

Այժմ ավելի քան երբևէ վայելեք գունավոր դիմահարդարումը»,- խորհուրդ է տալիս աստղային դիմահարդար Պետ Մակգրատը։

Այս աշնանը դիմահարդարները երանգները կոմբինացնում են ինքնատիպ կերպով. երկնագույն +նարնջագույն,  վարդագույն+դեղին։

Թող պոդիումային  օրինակներն առօրյայում ֆանտաստիկ թվան, սակայն որոշ տարբերակներ ադեկվատ են առօրյա դիմահարդարման համար։

Fydor Golan

Oscar De La Renta & Mons

Emilio Pucci

Byblos

Գրաֆիկական գծեր.

Կտրուկ գծերը մինչև օրս թրենդային են։ Կիսակլոր կամ ուղիղ գծեր. աշուն-ձմեռ սեզոնին դրանք ասես խելագարվում են. պետք է քսել վերին կոպին։

Mugler

Tome

Mugler

Moschino

Պաստել.

Եթե նուրբ դիմահարդարան սիրահար եք, ապա պաստելային երանգի դիմահարդարումը ձեզ համար է. այն շարունակում է թրենդային մնալ։ Մանուշակագույն, կորալ, երկնագույն, վարդագույն, դեղին. հաճելի ու քաղցր դիմահարդարման էֆեկտը երաշխավորված է։

Byblos

Delpozo

Mary Katrantzou

Մերկացված հայացք.

Դիմահարդարում առանց դիմահարդարման. այս մեթոդը շարունակում է թագավորել համաշխարհային պոդիումներում։ Ոչ մի սթրոբինգ. թող փայլեն միայն աչքերը, մանրակրկիտ մշակված հոնքեր, շուրթերը խոնավեցնող բալզամ։ Թարթչաներկի փոխարեն սպիտակ հիմքը must have է նման դիմահարդարումը նախընտրողների համար։

Emilio Pucci

Sportmax

Lanvin