
Ավստրալիայում սկսվել են արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաների The World Solar Challenge մրցարշավը:
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մեկնարկել խոշոր մրցությունը, որի մասնակիցները պետք է Ավստրալիան հատեն հյուսիսից հարավ, տեղեկացնում է Sputnik-ը:
The World Solar Challenge մրցությանը մասնակցում է արևային մարտկոցներով 42 մեքենա: Մրցարշավի մեկնարկը տրվել է Դարվին քաղաքում:
Ընդամենը մրցման մասնակիցները պետք է անցնեն 3 հազար կիլոմետր ճանապարհ:
Ավստրալիան հատելու համար նրանց կպահանջվի մոտ մեկ շաբաթ, քանի որ նման մեքենաների արագությունը համեմատաբար մեծ չէ՝ ժամում 90-100 կիլոմետր: Մրցարշավը կեզրափակվի Ադելաիդա քաղաքում: