Dolce&Gabbana բրենդի կոսմետիկական ստորաբաժանումը ներկայացրել է աչքերի և կոպերի դեկորատիվ կոսմետիկայի նոր հավաքածու: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Շարքի գովազդում նկարահանվել են դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերը՝ Սիսթինը և Սոֆյան: Նկարահանման սյուժեի համաձայն, աղջիկները, որոնք կիսաթափանցիկ սև ժանյակավոր շրջազգեստներ են հագել, կեցվածք են ընդունել իտալական քաղաքի փողոցներում, որտեղ Oreсchiette պաստայի պատրաստման դասեր են առնում տեղի տարեց բնակչուհուց:
Կոսմետիկայի Emotioneyes նոր շարքում տեղ գտած միջոցների թվում են՝ աչքերի համար High Definition Eyeliner Style ջրակայուն տակադրումը Nero և Terra նրբերանգների ֆետրե ապլիկատորով և կոպերի համար նախատեսված Nero և Terra ստվերաներկերը՝ Natural Blond և Natural Brunette նրբերանգներով (կարելի է քսել խոնավ ապլիկատորով կամ չոր վրձինով): Like 0 Tweet Համօգտագործել Արտադրողը հայտնել է, որ այդ միջոցները մաշկի վրա մնում են մինչև 8 ժամ:
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը և ուրիշներ: